Նյուրնբերգ ամրոց (գերմ.՝ Nürnberger Burg), ավազաքարե ժայռի վրա գտնվող պատմական կառույց Բավարիայի Նյուրնբերգ պատմական քաղաքի հյուսիսում։ Ամրոցը բաղկացած է երեք հատվածից՝ Թագավորական ամրոց (Kaiserburg), Նյուրնբերգի բուրգգրաֆության (Burggrafenburg) որոշ կառույցներ և արևելյան հատվածում գտնվող (Reichsstädtische Bauten) կայսերական Նյուրնբերգ քաղաքի քաղաքային շինություններից։ Քաղաքի պատերի հետ միասին ամրոցը համարվում է Եվրոպայի ամենանշանակալի միջնադարյան ամրաշինությունը[2]։

Նյուրնբերգ ամրոց
Nürnberger Burg
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՆյուրնբերգ[1]
Երկիր Գերմանիա[1]
Կազմված է մասերիցTurm Schwarzes A?, Q41247415?, Burggrafenburg? և Kaiserburg Nürnberg museum?
Ընթացիկ
սեփականատեր
Բավարիա
Կայքnuernberg.de/internet/portal_e/reiseziel/ctz_904.html
Քարտեզ
Քարտեզ
 Nuremberg Castle Վիքիպահեստում
Նյուրնբերգի ամրոցի տեսքը Հին քաղաքից (հարավից)

Պատմություն խմբագրել

Հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս վայրը բնակեցված է եղել 1000 թվականին, սակայն որևէ տեղ այդ մասին արձանագրված չէ։ Առաջին արձանագրությունը կազմվել է 1050 թվականին, երբ Հենրի III-ն այցելել է Նյուրնբերգ, սակայն ամրոցի մասին որևէ հիշատակում չկա։

1140 թվականին Կոնրադ III-ն այս վայրում սկսում է կառուցել երկրորդ ամրոցը՝ որպես արքայական նստավայր։

13-րդ դարում Նյուրնբերգը դարձել է ազատ արքայական քաղաք և ամրոցը գտնվել է քաղաքի խնամակալության ներքո։ Այդ շրջանում կառուցված շինություններից առանձնանում է Luginsland աշտարակը։

Համաձայն լեգենդի՝ 1372 թվականին ավազակ-ասպետ Ապոլոնիուս ֆոն Գեյլինգենը, փախչելով մահվան կախաղանից, ձիով սայթաքում է ամրոցի խրամներին։ Ասում են՝ ձիու սմբակների հետքերը տեսանելի են ամրաշինության վրա[3]։

19-րդ դարի երկրորդ կեսին Կառլ Ալեքսանդր Հեիդելոֆը, Ավգուստ ֆոն Ֆոյտը և Ավգուստ Էզենուեյնը քայլեր են ձեռնարկել շինության պահպանման համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944-1945 թվականներին ամրոցը վնասվել է, անձեռնմխելի են մնացել հռոմեական տաճարն ու Սինվել աշտարակը։ Պատերազմից հետո ամրոցը վերականգնվել է Ռուդոլֆ Էստերերի և Յուլիուս Լինքի կողմից, այդ թվում ձեռնարկվել են նաև ամբողջովին ավերված Luginsland աշտարակի վերականգնման աշխատանքները։ 19-րդ դարում կատարված լրացումները մասամբ վերացվել են 1934-1935 թվականներին։

Այժմ ամրոցի արևելյան համայնքային շենքերը (Kaiserstallung and Luginsland) օգտագործվում են որպես հոսթելներ։

Կայսերական ամրոց խմբագրել

  • Ամրոցի հարավային մասում գտնվում է ընդարձակ տեսադաշտով դիտահարթակ, որտեղից տեսարան է բացվում դեպի Հին քաղաք։ Համեմատաբար հարթ շրջակա տարածքում բարձր ժայռի վրա գտնվելու շնորհիվ ամրոցի դիտահարթակից տեսանելիությունը կազմում է ավելի քան տասը կիլոմետր։
  • Ամրոցի համալիրի գրեթե կենտրոնում վեր է խոյանում դիտաշտարակը, որը Կայսերական ամրոցի հետ միասին քաղաքի խորհրդանիշն է։ Վերին հրապարակներ տանող պատի երկայնքով պարուրաձև փայտե սանդուղքը, ինչպես միջնադարյան աշտարակների մեծ մասի պարուրաձև աստիճանները տանում են դեպի աջ։ Այցելությունները վճարովի են։
  • Ամրոցն ունի երեք մակարդակի կրկնակի մատուռ. ստորին հարկը նախատեսված է ասպետների և շքախմբի համար, միջին հարկաշարքը, որը գտնվում է քարե խաչելության հիմքի հետ նույն մակարդակի վրա՝ նախատեսված թագավորի և նրա անմիջական շրջապատի համար, պատշգամբը, որը գտնվում է զոհասեղանի պատի դիմաց, Քրիստոսի խաչելության մակարդակից քիչ ցածր՝ նախատեսված միայն կայսրի համար։
 
Նյուրնբերգ ամրոցը հյուսիսից, 1809
  • Բակի մեջտեղում՝ փոքրիկ քարե շինության մեջ, գտնվում է այսպես կոչված «Խորը ջրհորը» (գերմ.՝ Tiefer Brunnen)։ Այն փորված է ժայռի միջով, որի վրա կառուցված է ամրոցը, մինչև Պեգնից գետը սնուցող ջրատար շերտերը։ Ջրհորի խորությունը 47 մետր է, հատակը գտնվում է ծովի մակարդակից 301,67 մ բարձրության վրա։ Հորանցքի մեջ լցված մի բաժակ ջրի ձայնը լսելի է դառնում է միայն 5 վայրկյան հետո։ Այցելությունը վճարովի է։
  • Միջնադարում ամրոցի նկուղներում տեղակայվել են գարեջրի մառաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ամրոցի ներքնահարկերից մեկում, դաշնակից զորքերը հայտնաբերել են նացիստական ​​բունկերի թաքստոցը՝ Եվրոպական թանգարաններից թալանված բազմաթիվ արվեստի գործերով։ Ցուցանմուշներից մեկը այսպես կոչված Ճակատագրի նիզակն է, որը Հիտլերը գողացել է Վիեննայի թանգարաններից մեկից։ Գերմանիայի կապիտուլացիայից հետո թանկարժեք իրերը վերադարձվել են թանգարաններ։
  • Ամրոցի այգիները և քաղաքի պարսպի այն մասը, որը ձգվում է դեպի Հին քաղաքի ներքին հատված՝ դեպի Դյուրերի տուն, բաց են հանրության համար։

Բուրգգրաֆի ամրոց խմբագրել

  • 12-րդ դարի հնգանկյուն աշտարակ
  • Հեթանոսական աշտարակ (Սուրբ Մարգարիտայի աշտարակ, 12-րդ դարի կեսեր)
  • Սուրբ Օտմարի և Հայդենհայմի Սուրբ Վալպուրգիսի մատուռը
  • Լուգինսլանդի պահնորդական աշտարակ (1377)

Գրականություն խմբագրել

  • Mummenhoff, Ernst, 1926: Die Burg zu Nürnberg. Geschichtlicher Führer für Einheimische und Fremde (4th edition, reprinted 1997, with an afterword by the editor G. Ulrich Grossmann) Nuremberg

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Fehring, Günther P. and Ress, Anton. Die Stadt Nürnberg. 2. Auflage bearbeitet von Wilhelm Schwemmer. Deutscher Kunstverlag, München, ISBN 3-422-00550-1, S. 152ff.
  3. "The Legend of Eppelein von Galligen"

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգ ամրոց» հոդվածին։