Տանգի Նյանզու Կուասի (ֆր․՝Tanguy Nianzou Kouassi, հունիսի 7, 2002, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» կազմում։

Տանգի Նյանզու
ֆր․՝Tanguy Nianzou Kouassi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տանգի Նյանզու Կուասի
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2002(2002-06-07)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 187 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 23
Պատանեկան կարիերա
2016-2019 Ֆրանսիա ՊՍԺ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-2020 Ֆրանսիա ՊՍԺ 6 (2)
2020- Գերմանիա Բավարիա 9 (0)
Ազգային հավաքական
2019 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

Նյանզուն «ՊՍԺ»-ի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին «Մոնպելյե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ փարիզյան թիմի հաղթանկով[2]։ Մի քանի օր անց նա արդեն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով թուրքական «Գալաթասարայ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[3]։ Այդ խաղն ավարտվել է 5-0 հաշվով՝ ֆրանսիական թիմի հաղթանակով։

2020 թվականի հունվարի 22-ին Տանգին իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեյմս»-ի դեմ խաղում(3-0)[4]։ Այդ գոլը դարձավ «ՊՍԺ»-ի պատմության 4000-րդ գոլը[5]։ Լիգա 1-ի շրջանակներում ֆրանսիացի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2020 թվականի փետրվարի 15-ին «Ամյեն ՖԱ»-ի դեմ կայացած խաղում[6]։

«ՊՍԺ»-ի կազմում ֆուտբոլիստի վերջին հանդիպումը եղել է մարտի 11-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը։ Նա թիմից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով[7]։

«Բավարիա Մյունխեն» խմբագրել

2020 թվականի հուլիսի 1-ին Տանգի Նյանգուն միացել է «Բավարիային»՝ թիմի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 28-ին «Շտուտգարտ ՖԱ»-ի դեմ խաղում[9]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Դեկտեմբերի 12-ին Նյանգուն վնասվածք ստացավ, որի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողենլ 1-2 ամիս[10]։

Նրա վերդարաձը տեղի ունեցած ավելի ուշ, քան սպասվում էր՝ 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տանգի Նյանգուն Ֆրանսիա Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի տեղի ունեցած Եվրոպայի Մ17 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի Մ17 առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Նյանգուն մասնակցել է հավաքականի բոլոր վեց հանդիպումներին, ինչպես նաև դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում[12]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ՊՍԺ 2019–20 Լիգա 1 6 2 3 0 2 0 2 1 13 3
Բավարիա Մյունխեն 2020–21 Բունդեսլիգա 6 0 0 0 0 0 0 0 6 0
2021–22 Բունդեսլիգա 3 0 1 0 0 0 0 0 4 0
Արդյունք 9 0 1 0 0 0 0 0 10 0
Կարիերայի արդյունք 15 2 4 0 2 0 2 1 23 3

Ձեռքբերումներ խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2019-20
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2019-20
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2019-20
  • Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն - 2019-20

Բավարիա Մյունխեն խմբագրել

  • Գերմանիայի չեմպիոն - 2020-21

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր - 2019

Անձնական խմբագրել

  • «ՊՍԺ»-ի ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ - 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «MONTPELLIER VS. PSG 1 - 3». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «One to watch: Tanguy Kouassi». ligue1.com. 2020 թ․ մարտի 18.
  4. «Neymar, PSG Top Stade De Reims 3-0 to advance to Coupe de la Ligue Final». Bleacher Report. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  5. «Reims 0-3 Paris Saint-Germain: Kouassi nets landmark goal as PSG cruise into Coupe de la Ligue Final». Goal. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  6. «European roundup: PSG and Amiens battle to remarkable 4-4 draw». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  7. «Tanguy KOUASSI». Histoire du PSG (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «FC Bayern sign Tanguy Nianzou Kouassi». fcbayern.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  9. «VfB Stuttgart vs Bayern Munich». ESPN. 2020 թ․ նոյեմբերի 28.
  10. Dillon, John (2020 թ․ դեկտեմբերի 12). «Tanguy Nianzou reinjures leg, out another 1-2 months». bavarianfootballworks.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Bayern Munich vs. Union Berlin». Soccerway. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  12. «Match - Espagne - France - FFF». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգի Նյանզու» հոդվածին։