Նիք Վաալ, ծննդյան անունը՝ Կարոլինա Շվեյգաարդ Նիկոլաուսեն (նորվ.՝ Caroline Schweigaard Nicolaysen, 1905, Քրիստիանիա, Նորվեգիա - մայիսի 28, 1960(1960-05-28)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հոգեբույժ։ Երեխաների և դեռահասների հետ աշխատանքի շնորհիվ վաստակել է «նորվեգական մանկական և դեռահասային հոգեբուժության մայր» անունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Դիմադրության անդամ, իսկ իսրայելական Յադ վա Շեմ աղետների և հերոսության ինստիտուտը շնորհել է նրան «աշխարհի արդարակյաց» պատվավոր կոչումը[3][4][5]։

Նիք Վաալ
նորվ.՝ Nic Waal
Դիմանկար
Ծնվել է1905
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմայիսի 28, 1960(1960-05-28)[1]
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանUllern cemetery
Քաղաքացիություն Նորվեգիա[2]
ԿրթությունՕսլոյի համալսարանի բժշկության ֆակուլտետ
Գիտական աստիճանբժշկության թեկնածու (1930)
Մասնագիտությունհոգեբույժ, գրող և մանկաբույժ
ԱշխատավայրQ19382940?
ԱմուսինՍիգուրդ Հուլ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMot Dag?
ԵրեխաներՀելգ Վաալ
 Nic Waal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Կարոլինա Շվեյգաարդ Նիկոլաուսենը մանուկ տարիքում հայտնի էր Բիթեբա անունով (Bitteba)։ Նա սպա Վիլհելմ Բերնհոֆ Նիկոլաուսենի (Vilhelm Bernhoft Nicolaysen) և Աննա Հորնի (Anna Horn) չորս երեխաներից կրտսերն էր։ Մեծացել է Օսլոյում, հետաքրքրասեր ու զգայուն երեխա էր։ Նրա որդի Հելգ Վաալը պատմում է, որ մանուկ ժամանակ նա տառապում էր հոգեֆիզիոլագիական հիվանդությամբ և դրա պատճառով գիմնազիայի առաջին տարին նույնիսկ ուսումն ստացել է տանը։ Ապա, սկսած 1921 թվականի աշնանից, Նիքը հաճախել է Օսլոյի տաճարական դպրոց, որտեղ սովորել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Թրյուգվե Բուլը, Կառլ Էվանգը և Թրյուգվե Բրաաթոյը[3]։

Նա ընդունվել է Օսլոյի համալսարան, դարձել է ծայրահեղական սոցիալիստ և ավարտել է ուսումնառությունը 1930 թվականին։ Նիքը եղել է «Mot Dag» շարժման անդամ և աշխատել է «Æsculap» խմբագրությունում։ Իր քաղաքական համոզմունքները ստիպել են Նիքին մինչև կյանքի վերջն զբաղվել սոցիալական հարցերով, հատկապես՝ կապված երեխաների, դեռահասների և կանանց հետ[3]։

Մասնագիտական կայացում խմբագրել

Ուսանողուհի Նիքի հոգեբուժությանն անդրադառնալը հավանաբար կապված էր նաև սեփական հոգեկան խնդիրների հետ։ 1927 թվականին նա ամուսնացավ գրող Սիգուրդ Հուլի հետ։ Նիքը շարունակեց ուսանել հոգեվերլուծություն Բեռլինում Սալոմեա Կեմպների ղեկավարությամբ, 1933—1934 թվականներին ընդունվեց գերմանական և դանիանորվեգական հոգեվերլուծական միություն[4]։ 1936 թվականին բաժանվեց Հուլից և 1937 թվականին ամուսնացավ Վեսել Վաալի հետ՝ վերցնելով նրա ազգանունը[3]։

Բեռլինում նա ծանոթացավ Վիլհելմ Ռայխի հետ և հետևեց նրան, երբ նա ֆաշիստական ռեժիմից փախավ Նորվեգիա։ Այնուհետև Նիքը սովորեց մեկ այլ փախստականի՝ ավստրիացի Օտտո Ֆենիհելի մետ, իսկ հետո աշխատեց Ռայխլմի հետ մինչև 1939 թվականը, երբ բացեց սեփական հոգեվերլուծական գործը և սկսեց աշխատել Գաուստադի հոգեբուժարանում, դա տևեց մինչև 1947 թվականը[5]։

Պատերազմ, Դիմադրություն և օգնություն հրեաներին խմբագրել

1940-1945 թվականներին Նորվեգիայի գերմանական բռնազավթման ժամանակ Վաալը մասնակցեց Դիմադրության շարժմանը։ Հրեա երեխաների խմբերի հաջող տարհանման գործում նա էական անձանցից էր։ Այդ գործունեության համար նա համալրեց նորվեգացի աշխարհի արդարակյացների կազմը։ Նիքը նաև աշխատել է նորվեգական գաղտնի հետախուզությունում, որը հայտնի էր որպես «XU»։ 1945 թվականի գարնանը նա կարճ ժամանակով ձերբակալվեց և փախավ Շվեդիա։

Հետպատերազմական գործունեություն խմբագրել

Պատերազմի ավարտից անմիջապես հետ Վաալը վերականգնեց իր մասնագիտական ակտիվությունը։ Նա մնաց աշխատելու Գաուստադ նահանգի հոգեբուժարանում, ինչպես նաև աշխատում էր Ուլևալ համալսարանական հիվանդանոցում, Դանիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ 1951 թվականին ստացել է հոգեբույժի հավաստագիր, իսկ 1953 թվականին նա Նորվեգիայում առաջիններից մեկն էր մանկական և պատանեկան հոգեբուժության ոլորտում[3]։

Այն բանից հետո, երբ նա չկարողացավ աշխատանք գտնել Մանկական և պատանեկան հոգեբուժական ինստիտուտում, Վաալը հիմնեց և գլխավորեց սեփականը[3]։

Վերջին տարիներ խմբագրել

Նիքը մնաց սեփական ինստիտուտի տնօրենը մինչև մահ, ինչպես նաև ժամանակ էր գտնում՝ օգնելու անչափահաս իրավազանցներին։ Նա ունեցավ երեկու երեխա Վեսել Վաալից՝ հոգեբույժ Հելգ Վաալը (որը հետագայում դարձավ նրա կենսագիրը) և մանկական հոգեբան Բերիթ Վաալ Սկասլիենը։ 1951 թվականին Նիքը բաժանվեց Վեսելից և ամուսնացավ Ալեքս Հելյուի հետ, որը 1954 թվականին զոհվեց ջրային դժբախտ պատահարից[3]։

Գրականություն խմբագրել

  • Waal, Nic (1938). Filmen og barna (Norwegian). Oslo: Tiden.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic (1948). Vi og smårollingene våre i det første året (Norwegian). Oslo: Tiden.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic; Bjørn Christiansen; Bjørn Killingmo (1956). Personlighetsdiagnostikk med henblikk på strukturbeskrivelse : utkast til begrepssystem (Norwegian). Oslo: Nic Waals Institutt.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic; Anne Grieg; Mogens Rasmussen (1957). Nic Waal's metode for somatisk psykodiagnostikk : beskrivelse av undersøkelsesmetoden med utkast til begrepssystem (Norwegian). Oslo: Nic Waals Institutt.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic (1962). Er det foreldrenes skyld? (Norwegian). Oslo: Cappelen.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic (1969). Anne-Marie Auestad, Borger Haavardsholm (ed.). Utvalgte faglige skrifter (Norwegian). Oslo.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Helge (1991). Nic Waal : det urolige hjerte (Norwegian). Oslo: Pax. ISBN 82-530-1530-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) — biography authored by her son, Helge Waal.
  • Rottem, Øystein (1996). LystLesninger : åtte essays om kjønn og identitet i norsk litteratur (Norwegian). Oslo: Cappelen akademisk forlag. ISBN 82-456-0034-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Waal, Nic; Einar Moe (2003). Nic Waals institutt : pioner og aktør i norsk barne- og ungdomspsykiatri gjennom 50 år. Oslo: Nic Waals Institutt. ISBN 82-991501-9-1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 The Righteous Among the Nations Database
  2. LIBRIS — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lange, Jon (2002). «Nic Waal - norsk barne- og ungdomspsykiatris mor». Tidsskrift for Nen norske Lægeforening (նորվեգերեն). Oslo: Legeforeningen (Norwegian Medical Association). Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «Psychoanalytikerinnen. Biografisches Lexikon/Nic Waal» (գերմաներեն). Psychoanalytikerinnen. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 von der Lippe, Anna. «Nic Waal» (նորվեգերեն). Oslo: Pax. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիք Վաալ» հոդվածին։