Նիքսն ընդդեմ Հեդենի
Նիքսն ընդդեմ Հեդենի (անգլ.՝ Nix v. Hedden), ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը լոլիկի՝ բանջարեղենի պատկանելության վերաբերյալ։ Գործը հարուցվել է Նիքս եղբայրների կողմից՝ ընդդեմ Նյու Յորքի մաքսային պաշտոնյա Էդվարդ Հեդենի։ 1883 թվականի մաքսային սակագինը (անգլ.՝ tarrif act) հարկվում էր միայն բանջարեղենի համար, այն մրգերի ներմուծման վրա չէր ազդում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Bright_red_tomato_and_cross_section02.jpg/220px-Bright_red_tomato_and_cross_section02.jpg)
Բուսաբանական տեսանկյունից լոլիկը միրգ է, սակայն դատարանը որոշում կայացրել է հօգուտ պատասխանողի այն հիմքով, որ օրենքում «բանջարեղեն» տերմինն օգտագործվում է առօրյա իմաստով։
Վեճ
խմբագրելՈրպես ապացույց փաստաբանը հայցվորներին է տրամադրել Webster և Imperial բառարանների բացատրությունները։ Առևտրով զբաղվող երկու վկաներ հարցաքննվել են առևտրական շրջանում «բանջարեղեն» բառի նշանակությունը հստակեցնելու համար։ Նրանք ցույց են տվել, որ առևտրում «բանջարեղեն» և «միրգ» տերմինները օգտագործվում են այնպես, ինչպես առօրյա կյանքում։
Վկաներից առաջինը ելույթ է ունեցել հօգուտ բառարանի․
Մեկ ուրիշը վկայում է, որ.
Թե՛ հայցվորի և թե՛ մեղադրյալի խորհրդականները օգտվել են բառարաններից։ Հայցվորի խումբը ապացույցի համար բարձրաձայն կարդացել է լոլիկ բառի բացատրությունները, մինչդեռ մեղադրյալի աջակիցները դրանից հետո ապացույցի համար բարձրաձայն կարդացել են սիսեռի, սմբուկի, վարունգի, դդմիկի և պղպեղի բացատրությունները Վեբստերի բառարանից։ Ի հակառակ սրան՝ հայցվորը բարձրաձայնել է կարտոֆիլի, շաղգամի, վայրի գազարի, ծաղկակաղամբի, կաղամբի, գազարի և լոբու բացատրությունները Վեբստերի ու Ուորսիսթերի բառարաններից։
Որոշում
խմբագրելԱյն հիմքով, որ ավանդաբար լոլիկը պատկանում է բանջարեղենին և խորահարարության մեջ օգտագործվում է որպես բանջարեղեն, դատարանը միաձայն ճանաչել է պատասխանողի իրավացիությունը․
Հետևանքներ
խմբագրել- Sonn v. Magone, 159 U.S. 417 (1895), բանջարեղենի և սերմային նյութերի ցանկում են ընդգրկվում ոսպը և լոբին։ Եվ, համապատասխանաբար, նրանք որպես բանջարեղեն նույնպես պետք է հարկվեն[1]։
- Saltonstall v. Wiebusch, 156 U.S. 601 (1895), «Դարբնոցային շինվածք» (անգլ.՝ forgings) տերմինի հստակեցում և արդյո՞ք դրան են վերաբերում գերանդինները, աքցանները և մանգաղները[2]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Текст решения на http://supreme.justia.com/» (англ.). էջ 421. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|title=
- ↑ «Текст решения на сайте supreme.justia.com». էջ 602. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.