Նիր Բարկատ
Նիր Բարկատ (եբրայերեն՝ ניר ברקת, հոկտեմբերի 19, 1959[1], Երուսաղեմ), իսրայելցի գործարար և քաղաքական գործիչ, 2008 թվականից մինչև 2018 թվականը եղել է Երուսաղեմի քաղաքագլուխը։
Նիր Բարկատ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1959[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և գործարար |
Ամուսին | Beverly Barkat? |
Զբաղեցրած պաշտոններ | Երուսաղեմի քաղաքապետ |
Կուսակցություն | Լիկուդ[2] |
Կայք | barkat.org.il |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Երուսաղեմում, Երուսաղեմի հրեական համալսարանի ֆիզիկոսի ընտանիքում։ Սովորել է հենց այդ համալսարանում և ստացել է համակարգչային գիտությունների մասնագետի որակավորում, ծառայել է իսրայելական բանակում և ստացել մայորի կոչում։ Ամուսնացել և ունեցել է 3 երեխա։ 1988 թվականին հիմնել է ընկերություն, որը մասնագիտացել է համակարգչային հակավիրուսային ծրագրերի ուղղությամբ։
2008 թվականի նոյեմբերի 11-ին հաղթել է Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով քվեարկողների 52%-ը։ Նրա մրցակից Մեիր Պորուշը հավաքել է 43% ձայն[3]։
2013 թվականին նա կրկին առաջադրվել է Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնում՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությամբ և, բացի այդ, աջակցություն է ստացել «Մերեց» կուսակցությունից, որի թեկնածուն էր նաև Պեպե Ալալուն, որը հետ է վերցրել իր թեկնածությունը, որպեսզի Բարկատից «չգողանա» ձայները[4]։ Բարկատը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ հավաքելով 52% ձայն[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.facebook.com/nir.barkat/videos/770384769734146/ (երբ.)
- ↑ «Новый хозяин Иерусалима Нир Баркат - биография»։ Վերցված է 2011-04-26(չաշխատող հղում)
- ↑ An unexpectedly bitter battle for Jerusalem enters its final stage | The Times of Israel
- ↑ Elad Benari (October 23, 2013)։ «Barkat Re-elected in Jerusalem»։ Israel National News
Արտաքին հղումներԽմբագրել
- Նիր Բարկատը Քնեսեթի կայքում