Նիչ
Նիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Միջնադարում եղել է նշանավոր գյուղ։ 1991 թվականի դրությամբ պահպանվել էր այստեղ գրված մի քանի ձեռագրեր։
Գյուղ | ||
---|---|---|
Նիչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Մոտկանի գավառակ | |
Այլ անվանումներ | Նիճ, Նիշ, Նիջ, Նչե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | նիչեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և քուրդ բնակիչ։
Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Նիչում կար Ս. Գևորգ և Ս. Մինաս անուններով հայկական եկեղեցիներ։
Գյուղը թուրքերի կողմից ավերվել, իսկ բնակչությունը տեղահանվել կամ ոչնչացվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Նիչում է ծնվել XIII դարի նշանավոր գիտնական Եսայի Նիչեցին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 990
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն