Մոտկան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, որոշ նշումներով Սասունի գավառում։ Վարչական կենտրոնը Դատվան գյուղն էր[1]։

Մոտկանի տարածքը մոտավորապես համապատասխանում էր Աղձնիք աշխարհի Գզեզ գավառին։

Աշխարհագրություն

խմբագրել

Մոտկանի գավառակը գտնվում էր Մուշ քաղաքից հարավ՝ Հայկական Տավրոսի փեշերին։ Այն լի է բարձրաբերձ լեռներով, անդնդախոր ձորերով։ Գլխավոր լեռնագագաթերն են Արծվիքը (Արծիվ), Մեղվաքարը (Մեղքար), Շնազը, Փորակը, արևմտյան սահմանագլխին՝ Մարութասարը (Մարաթուկ, 2967մ)։ Հարավային՝ Խարզանին հարող հատվածն ավելի հարթ է և պատված է ընկուզենու ու կաղնու կուսական անտառներով, մշտադալար թփուտներով։

Մոտկանի տարածքով հոսում է Արևմտյան Տիգրիսի ձախափնյա Սալնագետ կամ Արզան (այժմ՝ Խարզանասու), վտակը (այդ թվում՝ Արփի, քրդական Ռո, նաև՝ Մեյդանի գետ)[1]։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Մոտկանի գավառակն ուներ 22 612 բնակիչ, որից 8000-ը հայեր էին[2]։

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մոտ 2000 փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Նրանց սերունդներն ապրում են Արագածոտնի մարզի տարածքում[1]։

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ (հայտնի էր Մոտկանի մեղրը) և արհեստագործությամբ[1]։

Վարչական բաժանում

խմբագրել

XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 69[2]։

Հայկական հուշարձաններ

խմբագրել

Մոտկանի տարածքում, այդ թվում և քրդաբնակ գյուղերում, պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ՝ Սբ. Լուսավորիչ, Նչի, Գզեխի, Մցուի վանքերը և XX դարի սկզբին լքված ու կիսավեր Բողնուտի (Բողնարդ), Կալհոկա, Կարբի (Քերփու), Մեղվաքարի (Մեղքարի) բերդերը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՄՈՏԿԱՆ. գավառակ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 868

Աղբյուրներ

խմբագրել