Նինել Բորիսովա (ռուս.՝ Нинель Андреевна Борисова, նոյեմբերի 7, 1924(1924-11-07), Birsk, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 2019(2019-08-10), Ուֆա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նյարդաբան, Բաշկորտաստանի Հանրապետության պատվավոր ակադեմիկոս (1995), բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973), Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (1979)[1]։

Նինել Բորիսովա
Ծնվել էնոյեմբերի 7, 1924(1924-11-07)
Birsk, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 10, 2019(2019-08-10) (94 տարեկան)
Ուֆա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտնյարդաբանություն
Ալմա մատերԲաշկորտոստանի պետական բժշկական համալսարան (1947)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նինել Բորիսովան ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 7-ին Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բիրսկ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո այդտեղ աշխատել է կլինիկական օրդինատոր, օգնական, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ։ 1967 թվականից մինչև 1989 թվականը գլխավորել է նյարդային հիվանդությունների ամբիոնը[2]։

1958 թվականին «Նյարդային համակարգի վիճակ, գլյուտատիոնի և խոլինեստերազի պարունակությունը նավթագործների մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, 1971 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։

1989 թվականից Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարանի դասընթացների նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի դասընթացներով նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր։

1966 թվականից Նյարդաբանների ռուսական հասարակության Բաշկորտաստանի բաժանմունքի նախագահ։

Գիտանական գործունեություն խմբագրել

Բորիսովայի աշխտանքի գիտական ուղղություններն են ուղեղի անոթային հիվանդությունները, սիրինգոմելիան, նյարդաբանական հիվանդությունները։ Նրա կողմից մշակվել են սիրինգոմելիայի, ուղեղի անոթային հիվանդությունների բուժման և աշխտորոշման նոր մեթոդներ։

Բորիսովան մոտ 20 տարի եղել է Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր նյադաբան, 1961 թվականից Բաշկորտաստանի նյարդաբանների հասարակության նախագահ։

Աշխատանքներ խմբագրել

Համարվում է ավելի քան 340 գիտական աշխատությունների, այդ թվում 5 մենագրությունների հեղինակ։

Որոշ աշխատանքներ
  • Экологические и генетические аспекты неврологической заболеваемости в Башкирии. М.: ВЗПИ, 1991.
  • Проблемы экологии и принципы их решения на примере Южного Урала. М.: Наука, 2003 (соавтор).
  • Применение церобролизата в неврологической практике. Уфа: ФГУП НПО «Микроген» Минздрава России, 2006.
  • Эндоназальный электрофорез с танаканом при лечении ранних форм сосудистых заболеваний мозга / Н. А. Борисова [и др.] // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2008. — Том 108, N 5. — С. 89-91. — ISSN 0044-4588.
  • Н. А. Борисова // Медицинский вестник Башкортостана. — 2008. — Том 3, N 2 . — С. 102—103.
  • Опыт лечения болевого синдрома в спине баклосаном в условиях поликлиники г. Уфы / Н. А. Борисова [и др.] // Медицинский вестник Башкортостана . — 2010 . — Том 5, N 1 . — С. 46-47 . — ISSN 1999-6209.
Համահեղինակ
  • Борисова НА, Валикова ИВ, Кучаева ГА. Сирингомиелия. — М.: Медицина, 1989. — ISBN 5-225-01578-6
  • Сирингомиелия в Башкортостане: (материалы этиологического и патогенетического анализа) / Н. А. Борисова, Т. Р. Мирсаев // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2007. — Том 107, N3. — С. 56-60 . — ISSN 0044-4588.
  • Эпидемиологическая характеристика инсульта в г. Уфе по данным регистра / О. В. Качемаева, Н. А. Борисова // Неврологический вестник им. В. М. Бехтерева. — 2007. — Том 39, N 1. — С. 45-48. — ISSN 1027-4898.
  • Состояние нервной системы, мозговой гемодинамики и некоторых биохимических показателей у сварщиков / М. А. Бойкова, Н. А. Борисова, С. А. Башкатов // Неврологический вестник им. В. М. Бехтерева. — 2007. — Том 39, N 4. — С. 17-20. — ISSN 1027-4898

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Բորիսովայի գործունեությունը նշվել է կառավարական բարձր պարգևով՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971), «Առողջապահության գերազանցիկ» մեդալներով և կրծքանշանով։

1979 թվականին նյարդաբանության ոլորտում խնդիրների մշակման և հանրապետության համար նրա վաստակները գիտական գիտական կադրերի պատրաստման գործում նշվում է «Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գիտության վաստակավոր գործիչ» կոչումով։

1992 թվականին «առողջապահության և որակյալ մասնագետների վերապատրաստման զարգացման մեջ մեծ անձնական ներդրման» համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի[3]։

1994 թվականին ընտրվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության պատվավոր ակադեմիկոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Академия Наук Республики Башкортостан - Борисова Нинель Андреевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  2. История кафедры Արխիվացված 2015-09-23 Wayback Machine, Официальный сайт Башкирского государственного медицинского института, 2014
  3. УКАЗ Президиума ВС РФ от 21.12.1992 № 4148-1

Արտաքին հղումներ խմբագրել