Նինա Բոթ (գերմ.՝ Nina Bott, հունվարի 1, 1978(1978-01-01)[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դերասանուհի և երգչուհի, ում կարիերան սկսվել է 1995 թվականից։

Նինա Բոթ
գերմ.՝ Nina Bott
2012-05-31 Studio Hamburg Nachwuchspreis DSCF0715.jpg
Ծնվել էհունվարի 1, 1978(1978-01-01)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, հաղորդավար և հեռուստատեսային դերասանուհի
ninabott.de

ԿենսագրությունԽմբագրել

Նինա Բոթը ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Համբուրգում։

2000 թվականներին Նինան եղել է փաստացի ամուսնության մեջ։ Այդ ամուսնությունից ունի Լենոկս անունով որդի (ծնվ. դեկտեմբերի 23-ին, 2003 թվականին)[4]։

ԿարիերաԽմբագրել

1997 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի սեպտեմբեր Նինան դերակատարել է Կորա Հայնց Մորենային «Լավ ժամանակներ, վատ ժամանակներ» հայտնի գերմանական օճառային օպերայում։ Հետագայում նա հայտնվել է «Unter den Linden – Das Haus Gravenhorst» դրամայում։ 2008 թվականին Նինան միացավ «Այն ամենը, ինչն իմաստ ունի» օճառային օպերայի դերասանական կազմին։ Նա մնացել է սերիալում շուրջ 2 տարի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.bunte.de/stars/stars-die-liebe/star-hochzeiten/nina-bott-sie-huetet-ein-trauriges-hochzeitsgeheimnis-285891.html
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Pohl Nicola (դեկտեմբերի 22, 2007)։ «Mein Dekolleté sitzt jetzt besser...»։ Bild.de։ Axel Springer։ Արխիվացված օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է հունվարի 26, 2011