Նինա Ալթունյան
խորհրդային հայ դերասանուհի
Նինա Միրոնի Ալթունյան (հունվարի 13, 1913, Կրասնոդար, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 2001, Երևան, Հայաստան), խորհրդային հայ դերասանուհի և ռեժիսորի օգնական «Հայֆիլմ» կինոստուդիայում[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1913 |
Ծննդավայր | Կրասնոդար, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 11, 2001 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1913 թվականին Կրասնոդարում։ 1935 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական ստուդիան։ 1937 թվականին առաջին անգամ հանդես է եկել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Վանյուշինի երեխաները» պիեսում Իննայի դերում։ Նկարահանվել է ֆիլմերում և աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական[2]։
Մահացել է 2001 թվականին Երևանում։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասանուհի
խմբագրել- 1939 - Լեռնային արշավ - Մարո
- 1938 - Զանգեզուր - Մխո (տղայի դերում)
- 1941 - Սովետական լեզվի դասը - Գոհար
- 1943 - Դավիթ Բեկ - դրվագ (տիտրերում նշված չէ)
Ռեժիսորի օգնական
խմբագրել- 1944 - Մի անգամ գիշերը (ռեժիսոր՝ Բորիս Բառնետ)
- 1955 - Հասցեատիրոջ որոնումները (ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան)
- 1966 - Լալվարի որսկանը (ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան)
- 1967 - Եռանկյունի (ռեժիոր՝ Հենրիկ Մալյան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Алтунян Нина Миграновна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Նինա Ալթունյան։ Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 17