Նիկո Դոստալ (գերմ.՝ Nikolaus Josef Michael Dostal}, նոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2][3][…], Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 27, 1981(1981-10-27)[1][2][3] կամ հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[4], Զալցբուրգ, Ավստրիա[5]), ավստրիացի կոմպոզիտոր, օպերետների և ֆիլմերի երաժշտության հեղինակ[7]։

Նիկո Դոստալ
Բնօրինակ անունգերմ.՝ Nikolaus Josef Michael Dostal
Ծնվել էնոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2][3][…]
Korneuburg, Korneuburg District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա
Երկիր Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 27, 1981(1981-10-27)[1][2][3] (85 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[4] (85 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիա[5]
Ժանրերօպերետ և պատարագի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Պարգևներ
 Nico Dostal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոստալը երաժշտություն սիրել է դեռ մանկուց հնարավոր է հորեղբոր՝ երաժիշտ Հերմանի ազդեցության տակ։ Դոստալը իրավաբանություն է սովորել Վիեննայի համալսարանում, բայց հետո որոշումը փոխել է և իրեն նվիրել երաժշտությանը։ Նա ընդունվել է Քլոստերնոյբուրգի եկեղեցական երաժշտության ակադեմիան։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դոստալը որպես դիրիժոր աշխատել է ավստրիական տարբեր թատրոններում։ 1924 թվականին տեղափոխվել է Բեռլին և առաջին ձայնային ֆիլմերի համար գրել երաժշտություն։ Առաջին մեծ հաջողությունը Դոստալին բերել է «Կլիվիա» օպերետը՝ 1933 թվականին։ Նացիստների օրոք Դոստալը գրել է ևս մի քանի օպերետներ և երաժշտություն տարբեր կատակերգական ֆիլմերի համար։ 1942 թվականին նա ամուսնացել է ավստրիացի լիրիկական օպերային երգչուհի Լիլի Կլաուսի հետ, նրանց միակ որդին՝ Ռոմանը, հետագայում դարձել է դիրիժոր։

1946 թվականին Դոստալը պատերազմից ավերված Բեռլինից վերադարձել է Ավստրիա՝ սկզբում Վիեննա, հետագայում՝ Զալցբուրգ։ Բացի երաժշտությունից նա գրել է նաև եկեղեցական երաժշտություն։

Նիկո Դոստալ մահացել է 1981 թվականին, թաղված է Զալցբուրգի գլխավոր գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Օպերետներ խմբագրել

  • Die exzentrische Frau, 1922 (Էքսցենտրիկ կին)
  • Lagunenzauber, 1923 (Ծովածոցի կախարդություն)
  • Clivia, 1933 (Կլիվիա )
  • Die Vielgeliebte, 1934 (Բազմասեր)
  • Prinzessin Nofretete, 1936 (Արքայադուստր Նեֆերտիտի)
  • Extrablätter, 1937 (Հրատապ թողարկում)
  • Monika, 1937 (Մոնիկա)
  • Die ungarische Hochzeit, 1939 (Հունգարական հարսանիք)
  • Die Flucht ins Glück, 1940 (Թռիչք դեպի երջանկություն)
  • Die große Tänzerin, 1942 (Մեծ պարող)
  • Eva im Abendkleid, 1942 (Եվան երեկոյան զգեստով)
  • Manina, 1942 (Մանինա)
  • Verzauberte Herzen, 1946 (Կախարդված սրտեր)
  • Ein Fremder in Venedig, 1946 (Օտարը Վենետիկում)
  • Süße kleine Freundin, 1949 (Սիրելի ընկերուհի)
  • Zirkusblut, 1950 (Կրկեսային արյուն)
  • Der Kurier der Königin, 1950 ((Թագուհու սուրհանդակը)
  • Doktor Eisenbart, 1952 (Դոկտոր Էյզենբարտ)
  • Der dritte Wunsch, 1954 (Երրորդ ցանկություն)
  • Liebesbriefe Operette, 1955 (Սիրո նամակների օպերետ)
  • So macht man Karriere, 1961 (Ինչպես սկսել կարիերա))
  • Rhapsodie der Liebe, 1963 (Սիրո ռապսոդիա)
  • Der goldene Spiegel (Ոսկե հայելի)
  • Don Juan und Figaro oder Das Lamm des Armen, 1990 (Դոն Ժուան և Ֆիգարո, կամ աղքատի գառը)

Ֆիլմագրություն խմբագրել

  • Jedem seine Chance, 1930
  • Drei Tage Mittelarrest, 1930
  • Kopfüber ins Glück, 1931
  • Kaiserwalzer, 1933
  • Fiakerlied, 1936
  • Der Optimist, 1938
  • Mordsache Holm, 1938
  • 13 Stühle, 1938
  • Heimatland, 1939
  • Das Lied der Wüste, 1939
  • Die Geierwally, 1940
  • Schwarz auf weiß, 1943
  • Glück bei Frauen, 1944
  • Kind der Donau, 1950
  • Frühling auf dem Eis, 1951
  • Das Herz einer Frau, 1951
  • Seesterne, 1953
  • Eine Nacht in Venedig, 1953
  • Die Ungarische Hochzeit, 1969
  • Ein Walzer zu zweien (հեռուստաֆիլմ), 1975

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Դոստալ» հոդվածին։