Նիկոլաս Գոնսալես Իգլեսիաս (իսպ.՝ Nicolás González Iglesias, հունվարի 3, 2002(2002-01-03)[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1]), ավելի հայտնի է որպես Նիկո Գոնսալես (իսպ.՝ Nico González), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիա» ակումբում ։

Նիկո Գոնսալես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 2002(2002-01-03)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1]
Հասակ 1,91 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Նիկոն 2013 թվականից «Բարսելոնա» ակադեմիայի սան է[2]։ 2019 թվականի մայիսի 19-ին նա նորամուտն է նշել ակումբի երկրորդ թիմի կազմում Սեգունդա Բ-ի «Կաստելոնա» ակումբի դեմ խաղում[3]։ 2019/20 մրցաշրջանը Նիկոն անցկացրել է «կապտանռնագույնների» պատանեկան ակումբում[2] և չի խաղացել ոչ մի խաղ «Բարսելոնա Բ»-ի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է երկրորդ թիմ և մասնակցել է Իսպանիայի երրորդ լիգայի 23 խաղի։ 2021/22 խաղաշրջանում կիսապաշտպանին սկսել են ընդգրկել «Բարսելոնա»-ի առաջին կազմի մարզումնեին և խաղերին։ Նիկոյի պաշտոնական նորամուտը «կապտանռնագույնների» կայացել է 2021 թվականի օգոստոսի 15-ին Իսպանիայի պրիմիերայի «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղում, նա դաշտ է դուրս եկել խաղի 83-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Բուսկետսին և մեկ րոպե անց ստացել է դեղին քարտ[4]։ Նիկոն առաջին գոլը խփել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Օսասունա»-ի դեմ խաղում (2:2)՝ հանդիպման 12-րդ րոպեին Գավիի փոխանցումով բացելով խաղի հաշիվը։ Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 8-ին, Նիկո Գոնսալեսին կրկին հաջողվել է խաղի 85-րդ րոպեին «Էլչէ» ակումբի դեմ տնային խաղում խփել հաղթական գնդակ (3:2)։

Կարիերա հավաքականում խմբագրել

2018-2019 թվականներին Նիկոն պաշտպանել Է Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի գույները և նրա կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 7 հանդիպում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Նիկոյի հայրը՝ Ֆրան Գոնսալեսը, «Դեպորտիվո Լա Կորունյա» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է[6]։ Քեռին՝ Խոսե Ռամոնը, նույնպես ֆուտբոլիստ էր և խաղում էր «Դեպորտիվո»-ի, ինչպես նաև մի քանի ավելի համեստ թիմերի կազմում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Профиль на официальном сайте «Барселоны»(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Գոնսալես» հոդվածին։