Նիկո։ Ճանապարհ դեպի աստղեր

Նիկո։ Ճանապարհ դեպի աստղեր (ֆիններեն՝ Niko – Lentäjän poika, այսինքն՝ «Նիկոն և ճանապարհը դեպի աստղեր»), 2008 թվականին էկրաններ բարձրացած համակարգչային անիմացիոն սուրբծննդյան ֆիլմ, որ ստեղծվել է Միշել Հեգների և Կարի Ջուսոնենի կողմից։ Այն պատմում է փոքրիկ հյուսիսային եղջերու Նիկոյի մասին, որ պետք է հաղթահարի թռչելու իր վախը՝ հանդիպելով Սանտա Կլաուսին և նրան ու իր եղջերուներին գայլերի ոհմակից փրկելով։ Ֆիլմը ֆիննական արտադրություն է, սակայն ֆիլմը ստեղծողները համագործակցել են նաև Դանիայի, Գերմանիայի և Իռլանդիայի ֆիլմարտադրողների հետ։ Որպես պրոդյուսեր հանդես են եկել Anima Vitae, Animaker Oy, A. Film A/S, Ulysses Films, և Magma Films ընկերությունները[6]։ Անիմացիան արտադրվել է Ֆինլանդիայում, Գերմանիայում և Դանիայում, իսկ հետարտադրական աշխատանքները կատարվել են Իռլանդիայում[7]։ 45 րոպեանոց ամերիկյան անգլերենով նկարահանված հեռուստատեսային ֆիլմը արտադրվել է ԱՄՆ-ում CBS ընկերությոան կողմից «Թռիչք մինչև Սուրբ ծնունդ» անվամբ։ Ֆիլմի շարունակությունը՝ «Փոքր եղբայր, մեծ խնդիր։ Սուրբ ծննդյան արկածը» էկրան է բարձրացել 2012 թվականի հոկտեմբերին Ֆինլանդիայում։

Նիկո։ Ճանապարհ դեպի աստղեր
ֆիններեն՝ Niko – Lentäjän poika
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, արկածային ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1], ֆենթեզի ֆիլմ[1] և մուլտֆիլմ[1]
ՌեժիսորMichael Hegner?[2][3] և Կարի Յուսոնեն[2][3]
ՍցենարիստHannu Tuomainen?[1] և Մարտեին Թորիսոն[1]
ՀնչյունավորումMinttu Mustakallio?, Jussi Lampi?, Risto Kaskilahti?, Vesa Vierikko?, Tommi Korpela?, Hannu-Pekka Björkman?, Vuokko Hovatta?[1], Juha Veijonen?[1], Puntti Valtonen?[1], Elina Knihtilä?[1], Aarre Karén?[1], Kari Hietalahti?[1], Janus Hanski?[1], Jussi Chydenius?[1], Miia Nuutila?[1], Susa Saukko?[1], Veikko Honkanen?[1], Joachim Kaps?[1], Բարբարա Շյոնեբերգեր[1], Dennis Schmidt-Foß?[1], Հանս Հոլբեյն[1], Irina von Bentheim?[1], Mika Ala-Panula?[1], Karlo Hackenberger?[1], Thomas Wolff?[1], Detlef Bierstedt?[1] և Werne Walla?[1]
ՊրոդյուսերPetteri Pasanen?[2] և Hannu Tuomainen?[2]
ԵրաժշտությունStephen McKeon?
ԽմբագիրPer Risager?[1]
Երկիր Գերմանիա,  Ֆինլանդիա,  Դանիա և  Իռլանդիա
Լեզուֆիններեն
ԸնկերությունA. Film A/S և Yleisradio
Տևողություն79 րոպե
ՍիկվելՆիկո 2․ փոքրիկ եղբայր, մեծ հոգսեր
Թվական2008, նոյեմբերի 5, 2009[4] և նոյեմբերի 4, 2009[3]
ԱռաջադրումԵվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[5]

Սյուժե խմբագրել

Նիկոն մի փոքրիկ հյուսիսային եղջերու է, որ մոր՝ Օնայի միջոցով տեղեկանում է, որ իր հայրը Սանտայի եղնիկնկների «Թռչող ուժեր» խմբի եղնիկներից է։ Տարիներ շարունակ Նիկոն երազում է միանալ իր հորը «Թռչող ուժերում», սակայն չի կարողանում թռչել, դեռ ավելին, վախենում է բարձրությունից։ Երբ Նիկոն Ջուլիոսի՝ մի թռչող սկյուռի խրախուսմամբ փորձում է թռչել, մեկ այլ եղջերու ծաղրում է նրան։ Հետագա ծաղրանքներից խուսափելու համար Նիկոն և ընկերը՝ Սագան, լքում են իրենց հովիտը, որպեսզի Նիկոն կարողանա մարզվել առանց միջադեպերի։ Սակայն նրանց սկսում է հետապնդել գայլերի ոհմակը, և նրանք խուճապահար վերադառնում են իրենց ցեղակիցների մոտ՝ իրենց հետ հովիտ տանելով գայլերին։ Մինչդեռ եղջերուները փախչում են, Սագայի հայրը, որ եղջերուների գլխավորն էր, կռվում և սպանում է գայլերից մեկին, որի արդյունքում վիրավորվում է նաև ինքը։ Ավելի ուշ Նիկոն պատահմամբ լսում է, թե ինչպես են մյուս եղջերուները խոսում այն մասին, որ նրա պատճառով վտանգվում է նաև մյուսների կյանքը, ուստի նա որոշում է լքել հովիտը, գտնել իր հորը ու միանալ Սանտայի եղջերուների խմբին։

Երբ նկատում են, որ Նիկոն անհետացել է, Ջուլիոսը որոշում է փնտրել նրան առանց արահետը լքելու, քանի որ թարմ ձյուն էր տեղում։ Նիկոյին գտնելուն պես նա սկսում է համոզել, որպեսզի հետ վերադառնա, բայց նա մերժում է, ուստի երկուսով շարունակում են Սանտայի և իր եղջերուների փնտրտուքը։ Այդ ընթացքում ընտանի պուդել Էսսին հանդիպում է գայլերի ոհմակին և գրեթե ուտելիք դառնալուց փրկվելով՝ Սև ալֆա գայլին առաջարկում է իր փոխարեն որսալ Սանտայի հյուսիսային եղջերուներին։ Էսսին հավատացած էր, որ Սև գայլը անպայման հաջողության կհասնի այս գործում, որին ստիպված էր մասնակցել նաև ինքը։ Նիկոն և Ջուլիոսը անտառում՝ մի ճյուղի արանքում խրված գտնում են աքիս Վիլմային և փրկում են նրան։ Աքիսը դժկամությամբ միանում է եղջերուներին՝ կարծելոով, թե պարտք է նրանց։ Ավելի ուշ հանկարծակի ձնաբքի պատճառով Նիկոն և Ջուլիոսը բաժանվում են, որից հետո Նիկոն արթնանում է ձյան կույտի տակ, որը նրան օգնում է աննկատ մնալ գայլերի ոհմակից։ Նա պատահաբար լսում է Սև գայլի՝ Սանտային սպանելու և նրան փոխարինելու մասին ծրագրերը, որից հետո նա կարող էր ուտել երեխաներին։

Գայլերի ոհմակը գտնում է Նիկոյին, սակայն նրան հաջողվում է փախչել ու գտնել Ջուլիոսին, և նրանք երկուսով մնում են ժայռաբեկորների մեջ շրջափակված։ Վիլման իր երգի շնորհիվ վախեցնում է ավալանչին և փրկում այդ երկուսին՝ ապահովելով իրենց անվտանգությունը։ Հետո նա շարունակում է հետևել եղջերուներին, քանի որ նա գիտեր Սանտայի տուն տանող ճանապարհը, որովհետև ժամանակին այնտեղ աշխատել էր որպես երգիչ։ Վերջապես Նիկոն որոշում է Վիլմայի օգնությամբ թռչել վտանգավոր գետի վրայով, բայց երբ նայում է ներքև, ձախողվում է և ընկնում։ Կարծելով, թե նրանք մահացել են, գայլերը գնում են դեպի Սանտայի տուն։ Այդ ընթացքում Ջուլիոսը և Վիլման փրկում են Նիկոյին բարձր ջրվեժից գահավիժելուց։

Մինչ նրանք սպասում են Նիկոյի կազդուրվելուն, Ջուլիոսը տեղեկանում է, որ գայլերը առևանգել են իր ընտանիքը և ասում է, որ այժմ Նիկոյին իր որդին է համարում։ Երբ նրանք հասնում են Սանտայի տուն, Նիկոն գրեթե հարձակման է ենթարկվում «Թռչող ուժերի» կողմից։ Հետո նա ասում է, որ լսել է Սև գայլի ծրագրերի մասին, բայց նրանք կարծում են, որ գայլերը հազիվ թե կարողանան գտնել Սանտայի գաղտնի հովիտը։ Մինչդեռ եղջերուները տոնում են իրենց վերջին հավաքույթը Սուրբ ծննդյան նախօրեից առաջ, Վիլման նրանց համար երգում է մի երգ, որով հարցնում է Նիկոյի հոր ինքնության մասին։ Եղջերուներից ոչ մեկը չի արձագանքում, բայց նրանք որոշում են անել «թռչելու թեստ», որպեսզի տեսնեն, թե արդյոք Նիկոն ունի թռչելու այն գեները, որով կարող է ապացուցել իր ինքնությունը։ Զգալով հնարավոր վտանգը՝ Ջուլիոսը բղավում է, որպեսզի կանգնեցնի արդեն թռչել պատրաստվող Նիկոյին, բայց նա թռչում է ու նորից ընկնում, իսկ այս անգամ նրան օգնում է Դաշերը։ Սրանից հետո արահետ են ներխուժում գայլերը, որոնցից վախենալով՝ եղջերուները կորցնում են թռչելու իրենց ուժը։ Սև գայլը հետապնդում է Նիկոյին և նրան շրջափակում մի բարձր ծառի մոտ։

Այդ ընթացքում, երբ մյուս եղջերուները շրջապատված էին մնացած գայլերով, Ջուլիոսը նրանց համոզում է, որ կարող են թռչել և սահնակի օգնությամբ փրկել Նիկոյին։ Սև գայլը սողում է դեպի սահնակը, բայց Ջուլիոսը արձակում է այն հատվածը, որը նա բռնել էր։ Ջուլիոսին ընկնելուց փրկելու համար Նիկոն թռչում է սահնակի վրայից և տեսնում, որ ինքը վերջապես կարող է թռչել։ Նիկոն վերադառնում է «Թռչող ուժերի» մոտ, իսկ մնացած գայլերը, իմանալով Սև գայլի մահվան լուրը, փախչում են։

Եղջերուների առաջնորդը շնորհավորում է Նիկոյին իր խիզախության համար և բացահայտում է, որ ինքը նրա հայրն է։ Դրանից հետո Նիկոն հանդիպում է Սանտային, որ նրան հրավիրում է միանալ «Թռչող ուժերին»։ Բայց և այնպես, երբ Ջուլիոսը վերադառնում է, որպեսզի Նիկոյի մորը և մնացած եղջերուներին տեղեկացնի նրա լավ լինելու մասին, Նիկոն նախընտրում է մնալ իր մոր ու ցեղի հետ և ժամանակ առ ժամանակ այցելել հորը։ Դրանից հետո Նիկոն և Ջուլիոսը իրենց ցեղը տեղափոխում են մեկ այլ հովիտ։

Արտադրություն խմբագրել

Անիմացիան նկարահանվել է երեք երկրներում․ սկզբնական անիմացիան և հատուկ էֆեկտները արտադրվել են Ֆինլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Ադապտացման և լուսավորման աշխատանքները կատարվել են Ֆինլանդիայում, իսկ հետարտադրական աշխատանքների մեծ մասը՝ Իռլանդիայում։ Ֆիլմի ամերիկյան տարբերակում Ջուլիոսի դերում ընտրվել է Նորմ Մքդոնալդը, իսկ Վիլմայի դերում՝ Էմմա Ռոբերթսը։

Անգլերեն տարբերակի դերասանական կազմը խմբագրել

  • Էնդրյու Մաքհաունը Նիկոյի՝ փոքրիկ հյուսիսային եղջերուի դերում, որ երազում էր թռչել
  • Նորմ Մքդոնալդը թռչող սկյուռ ջուլիոսի դերում
  • Սեմ Գոլդը Սփեքսի՝ բուսակեր գայլի դերում, ով համակրում էր էսիին, իրենց ոհմակի երկրորդ ամենաուժեղ գայլին
  • Փրուդես Ալքոթը Սագայի դերում
  • Քեթի Լեյը պուդել Էսսիի դերում
  • էմմա Ռոբերթսը աքիս Վիլմայի դերում
  • Փոլ Թիլակը փրանսրի՝ Սանտայի թռչող եղջերուներից մեկի և Նիկոյի հոր դերում
  • Սյուզն Սլոթը Նիկոյի մոր՝ Օնայի դերում

Ֆիններեն տարբերակի դերասանական կազմ խմբագրել

  • Օլի Ջոնթունենը Նիկոյի դերում
  • Հենյու – Պեկա ջորկմնը Ջուլիոսի դերում
  • Վուոկո Հովատան Վիլմայի դերում
  • Վեսա Վիերիկոն Սուսիի դերում
  • Ջուսի Լեմփին Ռայսկաի դերում
  • Ռիստո Կասկիլահտկին Ռիմփայի դերում
  • Մինտու Մուստախալիոն Էսսիի դերում
  • Դենիս Սչիմբդ-Ֆոբը Փրենսրի դերում
  • Էլինա Խիթիլիան Օնայի դերում

Ընդունում խմբագրել

«Թռիչք մինչև Սուրբ ծնունդը» ներկայումս ունի մայն մեկ կարծիք Rotten Tomatoes կայքում, որը սակայն բավարար չէ չափանիշ համարելու համար։ Կարծիքը, որը Common Sense Media–ի կողմից է, ֆիլմը գնահատում է 3/5 աստղ հետևյալ պատճառաբանությամբ․ «Այս տոնական ֆիլմում գայլերը կվախեցնեն փոքր երեխաներին»։ Այնուամենայնիվ, ֆիլմը հիմնականում ստացել է խառը կարծիքները կինոքննադատների և հանդիսատեսի կողմից[8]։

Տնային դիտում խմբագրել

Ֆիլմը DVD և Blu-Ray տարբերակներով հասանելի է գրեթե բոլոր եվրոպական երկրներում։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի սկզբնական երաժշտության հեղինակը Ստիվեն Մաքքեոնն է։

  • Happy Christmas! – կատարող՝ Վուոկո Հովատա
  • Flying Forces Rock – հեղինակ՝ Ստիվեն Մաաքեոն
  • The Way to the Stars – հեղինակ՝ Ստիվեն Մաքքեոն, կատարող՝ Սին Դեքսթեր

Շարունակություն խմբագրել

Ֆիլմի շարունակությունը՝ «Փոքր եղբայր, մեծ խնդիր․ Սուրբծննդյան արկած» էկրաններ է բարձրացել 2012 թվականի հոկտեմբերի 12–ին Ֆինլանդիայում։ Շարունակության մեջ Նիկոյի մայրը կրկին ամուսնանում է, և նա ունենում է խորթ եղբայր՝ Ջոննին։ Երբ Ջոննիին առևանգում են արծիվները, Նիկոն գնում է նրան փրկելու։ Նրան է միանում ծեր, գրեթե կույր եղջերու Տոբիասը, որ «Թռչող ուժերի» նախկին առաջնորդն է։ Նիկոյի ճանապարհին այս անգամ կանգնում է Սպիտակ գայլը՝ Սև գայլի քույրը, որ առաջնորդում էր արծիվներին և փորձում էր Նիկոյից վրեժ լուծել նրա խորթ եղբոր միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. http://www.kinokalender.com/film7279_niko-ein-rentier-hebt-ab.html
  5. https://web.archive.org/web/20190503213233/https://www.europeanfilmacademy.org/2009.107.0.html
  6. «Partners». nikomovie.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «The Flight Before Christmas». Pierre Grage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «The Flight Before Christmas». Common Sense Media. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.