Վահան Հարությունյան (արվեստաբան)

հայ արվեստագետ
(Վերահղված է Վահան Հարությունյանից)

Վահան Նազարեթի Հարությունյան (նոյեմբերի 7, 1918(1918-11-07), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - ապրիլի 5, 1990(1990-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985), Հայաստանի նկարիչների միության անդամ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ[1]։

Վահան Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1918(1918-11-07)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էապրիլի 5, 1990(1990-04-05) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի ուսուցչական ինստիտուտ
Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունարվեստագետ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Ավարտել է Երևանի ուսուցչական ինստիտուտը (1938) և Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտի արվեստաբանության ֆակուլտետը (1942)։ 1943-1954 թվականներին աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում, 1951 թվականից՝ տնօրեն, 1945-1951 թվականներին Երևանի գեղարվեստի ինստիտուտում, 1955-1961 թվականներին «Սովետական արվեստ» հանդեսում, 1960 թվականին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1990 թվականներին տարբեր տարիների եղել է արվեստի ամբիոնի վարիչ, 1987 թվականից՝ պրոֆեսոր։ Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների, պիեսների և սցենարների հեղինակ է։ Ռուսերենից կատարել է մի շարք պիեսների և դասագրքերի թարգմանություններ[1][2]։

Գործունեություն խմբագրել

Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ արվեստի, հատկապես՝ հայ կերպարվեստի նոր շրջանի պատմությանը, խնդիրներին, գործիչներին, հայ արվեստագիտական տերմինաբանությանը, հայ-ռուսական արվեստների փոխհարաբերությունների պատմությանը։ ՀԽՍՀ-ում առաջինն է ձեռնարկել սփյուռքահայ կերպարվեստի պատմության գիտական ուսումնասիրությունը, տպագրել հոդվածներ սփյուռքահայ արվեստագետների մասին։ 1958 թ. «Սովետահայ կերպարվեստը 1920-1925 թվականներին» մենագրության համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի աստիճան։ Մենագրություններից են «Վարդգես Սուրենյանց», Երևան, 1960, «Արձանագործ Տիգրան Դավթյան», Երևան, 1968, "Հայկական ԽՍՀ կերպարվեստը," Լենինգրադ, 1972, «Արա Սարգսյան», Երևան, 1975, «Գառզու», Երևան, 1987։ Նորովի գրել է Տիգրան Չուխաջյանի «Զեմիրե» և «Կարինե» (Լեբլեբիջի) օպերաների լիբրետոները։ Մի շարք հանրահայտ և սիրված երգերի տեքստերի հեղինակ է, որոնցից են՝ Իմ Երևան, Սիրո երգ («Առաջին սիրո երգը» կինոնկարից) Սերենադ (Երևանի սիրուն աղջիկ) Քարավան, Տավիղ, Ղափամա և ալն[1][3]։

  • «Սովետահայ կերպարվեստը 1920-1925 թթ.» Երևան, 1958 (մենագրություն)
  • «Վարդգես Սուրենյանց» Երևան, 1961 (մենագրություն)
  • «Արձանագործ Տիգրան Դավթյան» Երևան, 1968 (մենագրություն)
  • «Արա Սարգսյան» Երևան, 1975 (մենագրություն)
  • «Գառզու» Երևան, 1987 (մենագրություն)
  • «Վարդգես Սուրենյանց» Երևան, 1960 (մենագրություն)
  • «Տաթևիկ Սազանդարյան» Երևան, 1959
  • «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» Լենինգրադ, 1972 (մենագրություն)
  • «Հայ կերպարվեստի տերմինաբանական հարցերը» 1955
  • «Լենինյան մոնումենտալ պրոպագանդան Հայաստանում» 1957
  • «Մեր Ժամանակակիցը», «Լիտերատուրնայա Արմենիա» 1958
  • «Միասնական, բայց ոչ միատար» «Սովետական արվեստ» 1966
  • «Հայ նկարիչների անդրանիկ միավորումը»,«Սովետական արվեստ» 1956

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «AV Production - Վահան Հարությունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  2. «Վահան Հարությունյան». armradioarchive.am. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.