Նիկոլա Բոնև
Նիկոլա Իվանով Բոնև (բուլղար․՝ Никола Бонев, հուլիսի 23, 1898 կամ հուլիսի 11, 1898, Ստարա Զագորա, Բուլղարիա - հունիսի 18, 1979, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ։
Նիկոլա Բոնև բուլղար․՝ Никола Иванов Бонев | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1898 կամ հուլիսի 11, 1898 Ստարա Զագորա, Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 18, 1979 (80 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլա Բոնևը ծնվել է 1898 թվականի հուլիսի 11-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Սոֆիայի պետական համալսարանում, որից հետո վերապատրաստվել է Արևմտյան Եվրոպայում՝ Փարիզում և Բեռլինում։ 1932 թվականից եղել է Սոֆիայի համալսարանի աստղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ 1952-1972 թվականներին՝ Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի աստղագիտության ամբիոնի տնօրեն։ Ունի մի շարք աշխատություններ, որոնք նվիրված են Արեգակնային համակարգին և վերջինիս մոլորակներին։
Մի շարք աշխատություններ նվիրել է լուսնի էվոլյուցիային և ծագմանը, ինչպես նաև Երկիր մոլորակի միակ բնական արբանյակի՝ լուսնի մակերևույթին։ Մանրակրկիտ ուսումնասիրել է Յուպիտեր, Սատուրն և Վեներա մոլորակների արբանյակները, ինչպես նաև պտույտն իր առանցքի շուրջը։
1978 թվականին դարձել է Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1962-1963 թվականներին եղել է Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի անդամ։ Մահացել է 1979 թվականի հունիսի 18-ին Սոֆիայում։
Գրականություն
խմբագրել- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.