Նիկոլաս Սպոլի

արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Ֆեդերիկո Սպոլի (իսպ.՝ Nicolás Federico Spolli, փետրվարի 20, 1983(1983-02-20)[2][3][4][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի կենտրոնական պաշտպան։

Նիկոլաս Սպոլի
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1983(1983-02-20)[2][3][4][…] (41 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 193 սմ[1]
Քաշ 90 կգ[1]
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ջենոա
Համար 2
Պատանեկան կարիերա
Արգենտինա Նյուելլս Օլդ Բոյզ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2009 Արգենտինա Նյուելլս Օլդ Բոյզ 107 (9)
2009—2015 Իտալիա Կատանիա 148 (6)
2015  Իտալիա Ռոմա 1 (0)
2015—2016 Իտալիա Կարպի 4 (0)
2016—2017 Իտալիա Կիևո 31 (0)
2017—մ.հ. Իտալիա Ջենոա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Նիկոլանսն իր կարիերան սկսել է «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում։ 2015 թվականի փետրվարի 12-ին՝ «Վելաս Սարսֆիլդ» ակումբի դեմ խաղի (0:0) ժամանակ, նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում, ինչից հետո առաջնությունում անցկացրել է 14, իսկ Հարավամերիկյան գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ Նա ակումբում մնացել է 4 տարի՝ ընդհանուր առմամբ ակումբի կազմում մասնակցելով 116 խաղի և դառնալով 9 գոլի հեղինակ, որոնցից մեկը՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում[5]։

2009 թվականի հուլիսի 24-ին նա տեղափոխվել է «Կատանիա» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[7]։ Օգոստոսի 3-ին Սպոլին կատարել է իր նորամուտը «Կատանիա» ակումբի կազմում՝ մասնակցելով իտալական «Պարմա» ակումբի դեմ խաղին, որտեղ նրա թիմը պարտվել է 1:2 հաշվով։ 2010 թվականի հունվարի 6-ին Սպոլին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել «Բոլոնյա» ակումբին[8]։ 2015 թվականի ձմեռային տրանսֆերի ժամանակ նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա» ակումբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. Ֆուտբոլիստի էջը futbolxxi.com կայքում
  6. «Spolli al Catania». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Ֆուտբոլիստ էջը transfermarkt.de կայքում(չաշխատող հղում)
  8. «Сезон 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել