Նիկոլայ Ֆրոբենիուս (նորվ.՝ Nikolaj Frobenius, սեպտեմբերի 29, 1965(1965-09-29)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի գրող, սցենարիստ։

Նիկոլայ Ֆրոբենիուս
Ծնվել էսեպտեմբերի 29, 1965(1965-09-29)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[2]
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունRomerike folkehøgskole?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Ֆրոբենիուսը ծնվել է Օսլոյում։ Մանկությունն անցել է Բերում կոմունայի Ռյուկինե քաղաքում։ 1989-1992 թվականներին սովորել է Լոնդոնի արվեստի ինստիտուտում և ստացել սցենարիստի որակավորում[3]։ Գրել է մի քանի սցենարներ, այդ թվում «Անքնություն» (1997) թրիլերը, որը հետագայում վերանկարահանվել է Հոլիվուդում («Անքնություն», 2002 թվական)։ 2005 թվականից աշխատում է Նորվեգական ֆիլմ-ֆոնդում որպես խորհրդական։ 1998-2000 թվականներին եղել է «Vinduet» գրական ամսագրի խմբագիր[3]։

Ֆրոբենիուսի ստեղծագործությունների առանցքային թեման անցյալի ու ներկայի տարանջատումն է[3]։ Նրան մեծ հռչակ բերեց 1996 թվականին լույս տեսած «Latours katalog» վեպը, որը թարգմանվել է 14 լեզուներով։ 2004 թվականին լույս է տեսել «Տեսություն և պրակտիկա» վեպը, որը հեղինակը ինքն անվանել է «կեղծ ինքնակենսագրական»[4], որտեղ նկարագրվում է գրողի մանկությունը։ 2011 թվականին էկրան է բարձրացել Լիեն Ենսի «Նորվեգիայի որդիները» ֆիլմը, որը նկարահանվել է Ֆրոբենիուսի համանուն գրքի հիման վրա[5]։ 2008 թվականի աշնանը լույս է տեսել «Jeg skal vise dere frykten» վեպը, որը պատմում է Էդգար Ալլան Պոյի և Ռուֆուս Գրիզվոլդի տարօրինակ առճակատման մասին։ Այս ստեղծագործությունում գրողը միաձուլել է իրականն ու ֆանտաստիկը[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Virvl (1986 թվական, բանաստեղծություններ)
  • Den unge Villiam Oxenstiernes lysende kjærlighet (1989)
  • Helvetesfabel (1991)
  • Latours katalog
  • Insomnia (1997 թվական, սցենար)
  • Den sjenerte pornografen
  • Dragonfly (սցենար, Մարիուս Հոլստի հետ, 2001 թվական)
  • Andre steder (2001)
  • Det aller minste (2003)
  • Teori og praksis (2004)
  • En folkefiende (screen play re-adaption, 2005)
  • Herlige nederlag: artikler og intervjuer om litteratur og film (2007)
  • Jeg skal vise dere frykten (2008)
  • "Sønner av Norge" (Նորվեգիայի որդիները, սցենար, 2011 թվական)
  • Så høyt var du elsket (2011)

Մրցանակներ խմբագրել

  • 1998 թվականին
    • Անդրես Յարեի անվան մրցանակ
    • Առաջադրվել է Aristeion եվրոպական գրական մրցանակի «Latours katalog» վեպի համար
  • 2004 թվականին
  • 2005 թվականին
    • Օսլոյի NATT&DAG անվճար թերթի խմբագրության մրցանակ «Տեսություն և պրակտիկա» գրքի համար[6]
  • 2008 թվականին
    • Երիտասարդ քննադատների մրցանակ «Jeg skal vise dere frykten» վեպի համար
    • NRK P2 ռադիոալիքի մրցանակ ռադիոունկնդիրների ընտրությամբ «Jeg skal vise dere frykten» վեպի համար
    • Առաջադրվել է նորվեգական գրավաճառների մրցանակի «Jeg skal vise dere frykten» վեպի համար
    • Առաջադրվել է Բրագի մրցանակի «Jeg skal vise dere frykten» վեպի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120020378 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Nikolaj Frobenius» (անգլերեն). Gyldendal Norsk Forlag — Справка о жизни и творчестве Николая Фробениуса на официальном сайте издательства. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  4. Knut Olav Åmås — Рецензия на роман «Теория и практика» (21 октября 2004). «Vente på at livet skal starte: Nikolaj Frobenius har skrevet en svært god oppvekstroman» (նորվեգերեն). Dagbladet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին. «I intervjuer har forfatteren kalt boka for en «løgnaktig selvbiografi», seksti prosent er sant, resten er fiksjon.»
  5. Сыны Норвегии(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. «Teori og praksis» (նորվեգերեն). Gyldendal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել