Նիկոլայ Նիկիտովիչ Սլյունկով (ապրիլի 26, 1929(1929-04-26)[1], Haradziec, Rahačoŭ District, Q2034951?, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական, պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԲՍՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող (1972 թվականից), ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։ 1962 թվականին ավարտել է գյուղատնտեսության մեխանիզացիայի բելառուսական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1950 թվականից, Մինսկի տրակտորների գործարանում (վարպետի օգնական, վարպետ, տեղամասի պետ, գործարանի արհտեղկոմի նախագահ)։ 1960-1965 թվականներին՝ Մինսկի պահեստամասերի գործարանի, ապա Մինսկի տրակտորների գործարանի տնօրեն, Մինսկի արտադրական տրակտորային միավորման գլխավոր տնօրեն։ 1972 թվականին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի (ԲԿԿ) մինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1974-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1983 թվականի հունվարից Սլյունկովը ընտրվել է ԲԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, ԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի բյուրոյի անդամ։ ԽՍՀՄ, 7-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է, 1984 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1971)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Նիկոլայ Սլյունկով
բելառուս․՝ Мікалай Мікітавіч Слюнькоў
Ծնվել էապրիլի 26, 1929(1929-04-26)[1] (91 տարեկան)
ԾննդավայրHaradziec, Rahačoŭ District, Q2034951?, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունBelarusian State Agrarian Technical University? և Q18665955?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲելառուսի Հանրապետության խորհրդի անդամ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԿենտկոմի Պոլիտբյուրո
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 425 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 Munzinger Archiv (нем.) — 1913.