Նիկոլայ Կուզնեցով (ԽՍՀՄ հերոս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Կուզնեցով (այլ կիրառումներ)

Նիկոլայ Իվանովիչ Կուզնեցով (ռուս.՝ Николай Иванович Кузнецов, պարտիզանական ծածկանունը՝ Գրաչով) (հուլիսի 27, 1911(1911-07-27), Զիրյանկա, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1944(1944-03-09)[1], Բորատին, Բրոդիի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 5, 1944 թվական, հետմահու), ԽՄԿԿ անդամ (1942

Նիկոլայ Կուզնեցով
ռուս.՝ Николай Иванович Кузнецов
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1911(1911-07-27)
ԾննդավայրԶիրյանկա, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1944(1944-03-09)[1] (32 տարեկան)
Մահվան վայրԲորատին, Բրոդիի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանHill of Glory
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհետախույզ, պարտիզան և էսպերանտիստ
ԱշխատավայրԽՍՀՄ ՆԳ ԺԿ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ և Defender of the Motherland Medal
ԱնդամությունՀամԼԿԵՄ
 Nikolay Ivanovich Kuznetsov Վիքիպահեստում

Որպես ինժեներ աշխատել է Սվերդլովսկում և Մոսկվայում։ Կատարելապես տիրապետելով գերմաներենին՝ 1942 թվականին կամավոր միացել է նացիստական օկուպացիայի տակ գտնվող Ուկրաինայում (Ռայխսկոմիսարիատ Ուկրաինա) կազմավորված պարտիզանական ջոկատին։ Դրսևորել է մեծ հնարամտություն ու խիզախություն, անձամբ սպանել է նացիստական վեց բարձրաստիճան զինվորականի, այդ թվում՝ Ֆունկին (Ուկրաինայի գլխավոր դատավոր), Բաուերին (Գալիցիայի փոխնահանգապետ), մի խումբ պարտիզանների հետ հափշտակել պատժիչ զորքերի հրամանատար Իլգենին և այլն։

Համաձայն խորհրդային պաշտոնական վարկածի, Կուզնեցովը սպանվել է 1944 թվականի մարտի 9-ին Բրոդի քաղաքի մոտ՝ Ուկրաինայի ապստամբական բանակի անդամների հետ ունեցած հրաձգության ժամանակ։ Ըստ հենց ապստամբական բանակի վարկածի, Կուզնեցովը (կրելով գերմանական համազգեստ) և նրա համախոհները ձերբակալվել են Բորատին գյուղում (Բրոդիի մոտ) և բացահայտվելուց խուսափելու համար Կուզնեցովը նռնակով իրեն պայթեցրել է։

1990 թվականին հայտարարվել է, որ Կուզնեցովը եղել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) աշխատակից[2]։ Կուզնեցովի գործերը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) արխիվից ամբողջությամբ կհանվեն միայն 2025 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кузнецов Николай Иванович (разведчик) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 562.
  2. «Московские подвиги «Колониста»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կուզնեցով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 713