Նիկոլայ Դենիսևիչ (ռուս.՝ Николай Юлианович Денисевич, մարտի 7 (19), 1893, Նամանգան, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - 1965, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, Ծովային հետևակի ուսումնարանի պետ, ռազմա-ծովային գիտությունների թեկնածու[1], դոցենտ, առափնյա ծառայության գեներալ-մայոր (1941)։ ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի[2] և ԽՍՀՄ Կարմիր դրոշի չորս շքանշանների ասպետ[3]։ Չորս պատերազմների մասնակից, հանդիսանում է ԽՍՀՄ-ում ծովային հետևակի զորամասերի կազմակերպիչներից մեկը։

Նիկոլայ Դենիսևիչ
մարտի 7 (19), 1893 - 1965
ԾննդավայրՆամանգան, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Դենիսևիչը ծնվել է 1893 թվականի փետրվարի 23 -ին (նոր տոմարով մարտի 7-ին) Ռուսական կայսրության Նամանգան քաղաքում (այժմ` Ուզբեկստան

1913 թվականից ներգրավվել է ռազմական ծառայությունում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին որպես գումարտակի հրամանատար[4]։ Ունեցել է մարտական պարգևներ, որոնք 1921 թվականին թաղել է Պետերգոֆի մատույցներում։ Քաղաքացիական պատերազմի մասնակից է, 166-րդ հրաձգային գնդի հրամանատար։ 1921 թվականին մասնակցել է Կրոնշտադյան ապստամբության ճնշմանը։ Գումարտակային կոմիսար Գրիշանովի հետ համատեղ մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին, եղել է առափնյա ուղեկցման ջոկատի հրամանատար, որը Ֆիննական ծոցում պաշտպանում էր Կարելական պարանոցի ուղղությամբ հարձակվող խորհրդային զորքերի թևերը և թիկունքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների առաջին օրերից մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը, եղել է Կրոնշտադի ամրացման շրջանի կազմում Լուժսկի հատվածի հրամանատարը։ Նրա հրամանատարության ներքո են գտնվել երկու առափնյա հրետանային դիվիզիոնները, ծովային հետևակի 2-րդ բրիգադան, Սեսկար և Լավենսարի կղզիների կայազորները, հրաձգային և երկաթուղային գումարտակները, Տալլինից դուրս բերված երեք երկաթուղային մարտկոցները և հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումներ։ Բացի այդ նրան են տրվում «Բալթիեց» զրահագնացքը, երկու ծովայն զրահակատեր, «Կարմիր դրոշ» և «Վոլգա» հրետանավակները, այդ ուժերով հատվածի պարետը պետք է պաշտպաներ ծովից հրետակոծությունից և դեսանտից, ինչպես նաև համագործակցեր ցամաքային զորքերի հետ լուժսկի ամրացված դիրքերի պաշտպանության հարցում։ 1945-1947 թվականներին գլխավորել է Վիբորգի Ծովային հետևակի ուսումնարանը, 1947-1948 թվականներին եղել է տակտիկայի, առափնյա հրետանու և ծովային հետևակի տակտիկայի ամբիոնի վարիչի տեղակալը, 1948-1950 թվականներին եղել է Կլիմենտ Վորոշիլովի անվան Ռազմա-ծովային ակադեմիայի ծովային հետևակի կարգապահական ղեկավարը։ 1951 թվականի հոկտեմբերից մինչև 1955 թվականի նոյեմբերը եղել է Ռազմա-ծովային ակադեմիայի առափնյա պաշտպանության ֆակուլտետի ղեկավարը։

1955 թվականի մայիսից եղել է պահեստազորում։ Մահացել է 1965 թվականի մայիսի 9-ին Լենինգրադում։ Թաղված է Բոգոսլավյան գերեզմանատանը, մահախոսականը տպագրվել է «Կարմիր աստղ» թերթում 1965 թվականի մայիսի 13-ին։

Կոչումներ խմբագրել

  • Պորուչիկ
  • Առափնյա ծառայության գեներալ-մայոր[5] (1941, մայիսի 21)

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (1945)
  • Կարմիր դրոշի 5 շքանշան (1922, 1940, 1944, երկուսը` 1947)
  • Մեդալներ
  • Անվանական դաշույն (1953)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хроника великой войны » Участники » Денисевич, Николай Юлианович » Биография». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  2. Приказ РВСР № 216.
  3. Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и почетным революционным оружием. 2014. ISBN 978-5-458-26749-6.
  4. Моремход - Адмирал И.С. Исаков
  5. «Денисевич Николай Юлианович | Страницы российской истории». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել