«Կրասնայա զվեզդա» («Красная звезда», «Կարմիր աստղ»), զինվորական և համաքաղաքական օրաթերթ։ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական օրգանը։ Լույս է տեսել 1924 թվականից, Մոսկվայում։ Լուսաբանել է ԽՍՀՄ-ում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոպագանդում խորհրդային ռազմական գիտությունը, ԽՄԿԿ քաղաքականությունը ռազմական շինարարության ասպարեզում։ Արտացոլում է ԽՍՀՄ զինված ուժերի կյանքն ու գործունեությունը, նյութեր տպագրում խորհրդային բանակի մարտիկների մասին։

«Կրասնայա զվեզդա» օրաթերթ

Պարգևատրվել է Լենինի (1965 թ.), Կարմիր դրոշի (1945 թ.) և Կարմիր աստղի (1933 թ.) շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 676 CC-BY-SA-icon-80x15.png