Նիկալայ Գեդա, ամբողջական անունը՝ Հարի Գուստավ Նիկոլայ Գեդա (շվեդ.՝ Harry Gustaf Nikolai Gedda, հուլիսի 11, 1925(1925-07-11)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - հունվարի 8, 2017(2017-01-08)[5][6][2][…], Տոլոշենազ, Morges District, Վո, Շվեյցարիա), շվեդ օպերայի երգիչ (տենոր)

Նիկոլայ Գեդա
Բնօրինակ անունշվեդ.՝ Nicolai Gedda
Ծնվել էհուլիսի 11, 1925(1925-07-11)[1][2][3][…]
Ստոկհոլմ, Շվեդիա[4]
Երկիր Շվեդիա
Մահացել էհունվարի 8, 2017(2017-01-08)[5][6][2][…] (91 տարեկան)
Տոլոշենազ, Morges District, Վո, Շվեյցարիա
ԳերեզմանԳերեզմանատուն Գալևարվ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
Պարգևներ
Կայքnicolai-gedda.de
 Nicolai Gedda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականի հուլսի 11-ին Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանում։ Մայրը՝ (17 ամյա մատուցողուհի Կլերի Լիննեա Լինդբերգ) շվեդ էր, հայրը՝ (Նիկոլայ Գեդա) կիսով չափ ռուս էր, կիսով չափ՝ շվեդ[12]։ Մանկությունը անցել է հորաքրոջ ընտանիքի հետ, ովքեր ծնունդով Ռիգայից էին՝ Օլեգ Գեդան (1892-1985) և ավելի ուշ խորթ հոր՝ Միխայիլ Ուստինովի հետ, ով ծնունդով Նովոչերկասկիից էր, ով հեղափոխությունից հետո արտագաղթեց և սկսեց երգել Կուբանից արտագաղթաց ղազախների երգչախմբում, այնուհետև դարձավ Լեյցպիգի և Ստոկհոլմի ուղղափառ եկեղեցիների սաղմոսերգու։ Նույն տանը ապրում էին իր կենսաբանական ծնողները, ում նա համարում էր քերի և մորաքույր[13]։

Արտիստի մանկությունը անցավ Լեյցպիգում, որտեղ 5 տարեկան երեխան սկսեց երգել երգչախմբում, որը ղեկավարում էր իր հայրը։ Գեդան լրջորեն զբաղվում է երգարվեստով ավելի ուշ՝ 1949 թվականին, հայտնի վոկալիստ և ուսուցիչ Կառլ Էմանի մոտ։ Այնուհետև սովորել է Ստոկհոլմի երաժշտական ակադեմիայի օպերայի բաժնում։ Առաջին ելույթը տեղի է ունեցել 1951 թվականին Շվեդական թագավորական օպերային բեմում Հենրիխ Զյուտերմայստերի «Երկարաճիթ կարմիր կոշիկ» օպերայում, մեկ տարի անց նա կատարեց Շապլուի դերը Ադանա «Լոնժյումոյի փոստատարը» օպերայում, ինչը նրան հայտնիություն բերեց։ 1953 թվականին Գեննա առաջին անգամ ելույթ ունեցավ Լա Սկալա թատրոնում, կատարելով դոն Իտավիոյի դերը։ Հաջորդիվ նա հանդես եկավ Կառլ Օրֆի «Հաղթանակներ» եռագրությունում՝ նույն բեմում։

1957 թվականից սկսած՝ 22 տարիների ընթացքում, Գեդան եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի մեներգիչը։ Այդ ժամանակ Գեդան կատարել էր գրեթե ամբողջ դասական օպերաների խաղացանկը՝ Գոֆմանի կերպարը Օֆֆենբախի «Գոֆմանի հեքիաթները» օպերայում, Գերցոգի դերը՝ «Ռիգոլետո»-յում, Էլվինոյի դերը՝ «Սոմնաբուլե»-ում, Էդգարի դերը՝ «Լյուչիա դի Լամերմուր»-ում, Լոենգրինը Վագների, Գերմանն ու Լենսկին՝ Չայկոսվսկու, Ֆաուստը Գունոյի և այլն, ինչպես նաև ժամանակակից օպերաներում, օրինակ՝ Մենոտիի «Վերջին վայրենին» օպերայի պրեմիերայում։

Խոսել և երգել է 7 լեզուներով, այդ թվում նաև ռուսերենը։ Բացի իր օպերային կարիերայից, մինչև 1990-ական թվականները, երգչուհին բազմաթիվ մենահամերգներ է տվել և երգեր ձայնագրել։ 1980 թվականից սկսաց շրջագայել է ԽՍՀՄ-ում։

1965 թվականին Նիկոլայ Գեդան ստացել է «Պալատական երգչի» կոչում, մեկ տարի անց դարձել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ։ Նա ստացել է երաժշտական մրցանակները Շվեդիայում և արտերկրում, այդ թվում նաև Կարուզոյի մրցանակը 2007 թվականին։ 2010 թվականին Նիկոլայ Գեդան պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրաստիճան մրցանակով՝ Պատվո լեգեոնի շքանշան։ Նա եղել է հրավիրված պրոֆեսոր, ապա դարձել է Մեծ Բրիտանիայի Թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ։

1978 թվականին հրատարակվել է իր հիշողությունների գիրքը՝ «Նվերը անվճար չի տրվում»։

Մահացել է 2017 թվականի հունվարի 8-ին Լոզանի իր տանը, իր կամքի համաձայն ընտանիքը մեկ ամիս ուշ է հայտնել լուրը[14][15]

Ընտրյալ տեսագրություններ խմբագրել

  • 1971 —"Հրաշք Ֆլեյտան" Վ.Ա. Մոցարտ (Թամինո), ռեժ։ Պիտեր Ուստինով, դիր։ Հորթթ Սթայն։

Գրականություն խմբագրել

Гедда Николай Дар не даётся бесплатно. — М.,: Радуга, 1983. — 252 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գեդա» հոդվածին։