Նիկոլայ Բաղդասարյան

հայ փաստաբան

Նիկոլայ Բաղդասարյան (հոկտեմբերի 4, 1975(1975-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, փաստաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Նիկոլայ Բաղդասարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
Վարչապետի խորհրդական
2018 հունիսի 27 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1975(1975-10-04) (49 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

1998 թվականին ավարտել է «Հայկական բաց համալսարանը» և հանդիսանում է իրավագիտության մագիստրոս[2]։

Ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1994 թվականին որպես իրավախորհրդատու աշխատել է «Սելենա» գործարանում։ 1998 թվականին որպես ուսումնամեթոդաբանական կաբինետի վարիչ աշխատել է «Հայկական բաց համալսարանում»։ 2003 թվականին նշանակվել է «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2006 թվականին որպես դրամաշնորհային ծրագրերի համակարգող, դրամաշնորհային ծրագրերի ղեկավար, նախագահի տեղակալ, տնօրեն աշխատել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատում»։

2018 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով[3][4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. 2,0 2,1 «Նիկոլայ Բաղդասարյան, Վարչապետի աշխատակազմ».
  3. «Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական».
  4. «Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական».