Նիկոլայ Աշոտի Ասրիև (Ասրիյան Նիկոլայ Ալեքսանդրի, ապրիլի 24, 1920(1920-04-24), Չարջոու - մարտի 27, 2001(2001-03-27), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ գեներալ-լեյտենանտ (1968), ռազմական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1981)։

Նիկոլայ Ասրիև
ապրիլի 24, 1920(1920-04-24) - մարտի 27, 2001(2001-03-27) (80 տարեկան)
ԾննդավայրՉարջոու
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Զորատեսակհրետանի
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Ասրիևը ծնվել է 1920 թվականի ապրիլի 24-ին Թուրքմենստանի Չարջոու քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Սմոլենսկի հրետանային ուսումնարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան և 1961 թվականին՝ ԳՇ ռազմական ակադեմիաները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար (1942), հրաձգային կորպուսի շտաբի հրետանու պետ (Նովգորոդյան ռազմագործողությունում), 54-րդ բանակի շտաբի հրետանու պետ (մասնակցել է Ռիգայի ազատագրմանը)։ 1945 թվականից աշխատել է ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական ապարատում, 1968 թվականին եղել է Մոսկվայի օկրուգի ՀՕՊ-ի շտաբի պետ, 1971 թվականից՝ ԳՇ ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ[2]։

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ - Ե., Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 398։
  • Армяне-народ созидатель чужих цивилизаций։ 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.- Ер.։ Авт. изд., 2014, стр.102.
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.
  • Арутюнян К. А., Погосян Г. Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Асриев Николай Александрович». Бессмертный полк Москва. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.