Նիլս Պեթեր Մոլվեր (նորվ.՝ Nils Petter Molvær, սեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1], Langevåg, Մյորե օգ Ռոմսդալ), նորվեգացի ջազային փողահար և կոմպոզիտոր։ Հայտարարություններում և ալբոմներում հաճախ ներկայանում է անվան սկզբնատառերով՝ NPM: Համարվում է սկանդինավյան նյու-ջազի պիոներներից մեկը[5]։ Հանդիսանում է նորվեգական մի շարք հեղինակավոր երաժշտական մրցանակների մրցանակակիր։ Հայտնի է նաև որպես ֆիլմերի և թատերական ներկայացումների երաժշտության հեղինակ։

Նիլս Պեթեր Մոլվեր
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960(1960-09-18)[1] (63 տարեկան)
Langevåg, Մյորե օգ Ռոմսդալ
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ[2][3] և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունjazz trumpeter, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
ԳործիքներՇեփոր[2][3] և էլեկտրոնային երաժշտական գործիքներ
ԼեյբլECM Records
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան և Toneheim Folk High School?
Պարգևներ
Կայքnilspettermolvaer.com
 Nils Petter Molvær Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոլվերը ծնվել է 1960 թվականին Սուլա համայնքի վարչական կենտրոն Լանգեվագ քաղաքում։ 19 տարեկանում տեղափոխվել է Թրոնհեյմ, որտեղ սովորել է Բնական և տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարանում՝ ջազի բաժնում։ 1982 թվականին վերջացնելով ուսումը՝ սկսել է աշխատել երաժշտական տարբեր նախագծերում։ Աշխատել է «Jazzpunkensemblet» և «Masqualero» խմբերի կազմում, որտեղ մասնակցել են նաև Արիլդ Անդերսենը և Յոն Քրիստենսենը։ «Masqualero» խումբը «ECM Records»-ում թողարկել է մի քանի ալբոմ։ Այս ձայնագրման ստուդիայի հետ երաժիշտը հետագայում երկար տարիներ համագործակցել է նաև որպես մենակատար։ Հենց այդտեղ էլ 1997 թվականին թողարկվել է Մոլվերի առաջին սոլո ալբոմը՝ «Khmer»֊ը, որտեղ հեղինակը միախառնել է ջազը, հիփ հոփը, էմբիենտը և բրեյքբիտը։ «ECM» ապրանքանիշով է թողարկվել նաև երաժիշտի երկրորդ սոլո ալբոմը՝ «Solid Ether»֊ը։ Այս սկավառակի թողարկումից հետո Մոլվերը լքել է ստուդիան։ Հետագա ձայնագրությունները թողարկվել են Universal Music Group֊ում։

Ստեղծագործություն խմբագրել

Ջազի եվրոպական երկրպագուները նկատեցին երաժիշտին նրա առաջին իսկ ալբոմի թողարկումից հետո։ Սկավառակի վերաբերյալ գրվեցին բազմաթիվ դրական կարծիքներ։ Ալբոմի թողարկման տարում Մոլվերին շնորհվեց Նորվեգիայի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը՝ «Spellemannprisen»֊ը, որը հաճախ կոչվում է Գրեմմիի նորվեգական տարբերակ[6]։ Հետագայում նա այս մրցանակին արժանացավ ևս երկու անգամ։ Իր երաժշտական գործունեության ընթացքում Մոլվերն ստացել է «Spellemannprisen» մրցանակը 5 անգամ։ Առաջին երկուսը ստացել է, երբ «Masqualero» խմբի կազմում էր (խումբն այդ մրցանակին արժանացել է 3 անգամ, բայց առաջին մրցանակաբաշխության ժամանակ նա դեռ այս խմբի կազմում չէր)։ Որոշ քննադատներ[7] նշում են, որ Մոլվերի կյանքում մեծ դեր է ունեցել «ECM Records»-ի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը[8], ով բարեհաճ վերաբերմունք է դրսևորել երաժիշտի անհատական փորձերի նկատմամբ։ Այխերը Մոլվերի աշխատանքում նկատել է գլխավորը, ինչին միշտ ուշադրություն էր դարձնում «ECM Records»-ը արտիստներ ընտրելիս․ Մոլվերի երաժշտության մեջ անմիջապես նկատվում է հյուսիսային կարոտը, ձայների նկատմամբ մեդիտատիվ վերաբերմունքը և մինիմալիզմը։

Մոլվերի երաժշտությունը կարելի է լսել տարբեր գեղարվեստական և փաստագրական ֆիլմերում, թատերական ներկայացումներում[9][10]։ Երաժիշտը համագործակցել է ռեժիսորներ Ստիգ Անդերսենի, Պետեր Նասոմի, Յուլյա Իվանովայի և այլոց հետ։ Ֆիլմում հնչած հատընտիր աշխատանքներ 2008 թվականին լույս են ընծայվել «Re-Vision» ալբոմում, որտեղ Մոլվերը կատարել է ոչ միայն շեփորի, այլ նաև դուդուկի պարտիաներ։ 2004 թվականին հատուկ Ամառային օլիմպիական խաղերի մշակութային ծրագրի համար Արիլդ Անդերսոնի հետ Մոլվերը գրել է երաժշտություն Սոփոկլեսի «Էլեկտրա» դրամայի համար[11]։

Համերգային գործունեություն խմբագրել

Մոլվերը հաճախ է ելույթ ունենում երաժշտական տարբեր հարթակներում։ Ունկնդիրները գնահատում են նրա համերգները հետաքրքիր իմպրովիզացիաների և չկրկնվող հնչողության համար[9]։ Պարբերաբար ելույթ է ունենում Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում։ Մոլվերի հետ միասին հաճախ հանդես են գալիս այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Էյվինդ Օրսեթը, Բիլ Լասվելը և Զաքիր Հուսեյնը, Էրլանդ Դալենը, Սթիան Վեստերհուսը[6] և այլք։

Պարգևներ խմբագրել

Masqualero-ի կազմում խմբագրել

  • 1986, 1991 - Spellemannprisen

Որպես մենակատար խմբագրել

  • 1996 - մրցանակ Կոնգսբերգում կայացած ջազի փառատոնում
  • 1997 - հաղթանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում
  • 1998 - Gammleng-ի մրցանակ «Ջազ» անվանակարգում
  • 2001 - գլխավոր մրցանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում
  • 2003 - Buddyprisen-ի մրցանակ
  • 2005 - ևս մեկ հաղթանակ Spellemannprisen-ի ազատ անվանակարգում

Սկավառակագրություն խմբագրել

Masqualero նախագծի կազմում խմբագրել

  • 1985: Bande A Part
  • 1987: Aero
  • 1990: Re-Enter

Անհատական աշխատանքներ խմբագրել

Պաշտոնական ալբոմներ խմբագրել

  • 1997: Khmer (ECM Records)
  • 2000: Solid Ether (Սիդսել Էնդրեսենի մասնակցությամբ) (ECM Records)
  • 2002: NP3 (Universal Music Group)
  • 2005: Er (Universal Music Group)
  • 2005: Edy (музыка к фильму)
  • 2008: Re-Vision (Universal Music Group)
  • 2009: Hamada[12] (Sula Records)
  • 2011: Baboon Moon
  • 2014: Switch

Վերահրատարակություններ, ռեմիքսներ խմբագրել

  • 2001: Recoloured
  • 2004: Streamer
  • 2005: Remakes
  • 2005: An American Compilation

Համատեղ ալբոմներ խմբագրել

  • 1990: So I Write, Սիդսել Էնդրեսենի հետ համատեղ
  • 1990: Nonsentration, Յոն Բալկի հետ համատեղ
  • 1993: Exile, Սիդսել Էնդրեսենի հետ համատեղ
  • 1994: Small Labyrinths, Մերիլին Մազուրի հետ համատեղ
  • 1995: Hastening Westward, Ռոբին Շուլկովսկու հետ համատեղ
  • 1998: Electronique Noire, Jazzland-ի, EmArcy-ի և Էյվինդ Օրսեթի մասնակցությամբ
  • 2001: Radioaxiom, Բիլ Լասվելի հետ համատեղ
  • 2003: Electra, Արիլդ Անդերսենի հետ համատեղ
  • 2004: Seafarer's Song, Կյոտիլ Բյորնստադի հետ համատեղ
  • 2007: A Pure Land, Sienna-ի հետ համատեղ
  • 2007: Ataraxis, Deeyah-ի հետ համատեղ
  • 2008: Dome, Յոհան Էնդերսի հետ համատեղ
  • 2008: Corps Electriques, Էկտոր Զազուի հետ համատեղ
  • 2012: Manu Katche, Մանու Կեյչի հետ համատեղ
  • 2013: 1/1, Մորից ֆոն Օսվալդի հետ համատեղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 http://www.cosmopolite.no/program/cosmopolite/2019/mars/kongshaugfestivalen3
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. europeanfilmawards.eu
  5. «Nils Petter Molvær: Future Jazz Now» (անգլերեն). jazztimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 «Молвер в Харькове» (ռուսերեն). uajazz.com.
  7. «Биография Молвера» (ռուսերեն). muslib.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Страница Молвера на сайте лейбла Universal Music Group» (անգլերեն). www.universalmusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 «Особенности творчества Молвера» (անգլերեն). mymusicbase.ru.
  10. «Биография» (անգլերեն). nilspettermolvaer.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. «Рецензия на альбом Electra» (անգլերեն). allaboutjazz.
  12. «Hamada info».