Նիժարաձեներ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Նիժարաձեներ (վրաց.՝ ნიჟარაძე), վրաց իշխանական տոհմ։

Ազգանունը ծագում է «նիժարա» բառից, որ վրացերենից թարգմանաբար նշանակում է «խեցի»։ Ըստ ավանդության՝ ազգանունը ծագում է պարսիկ Նիժադի անունից, ով բնակություն է հաստատել Իմերեթում. նրա հետնորդները կոչվել են Նիժարաձե, այսինքն՝ Նիժարի որդի[1]։ Ազգանվան կրողներն առաջին անգամ հիշատակվել են XIII դարի տարեգրություններում։ Մասնավորապես հիշատակվում են «Սվանեթի տարեգրությունների ժողովածու» գրքում և պատմական այլ աղբյուրներում։

Ըստ ավանդության՝ Նիժարաձեներն ապրում էին Սվանեթում, սակայն ինչ-ինչ պատճառներով երեք եղբայրներ հեռանում են այդտեղից։ Նրանցից մեկը բնակություն է հաստատում Քութայիսում, երկրորդը՝ Աջարիայում, իսկ երրորդը՝ Աբխազիայում։ Քութայիսում ապրող Նիժաարաձեն թագավոր Բագրատ III-ի հետ մերձավոր անձանցից էր։ Հաջողությամբ իրականացնելով իրեն հանձնարարված դիվանագիտական առաքելությունը՝ թագավորից պարգև է ստացել մեծ կալվածքներ։ Հետագայում Նիժարաձեները ընդարձակել են իրենց տիրապետության սահմանները, իսկ XVI դարի առաջին կեսին հիմնել են իրենց իշխանությունը, որի կազմի մեջ էին մտնում նաև տարածքներ Իմերեթում, եկեղեցիներ, բերդեր, նստավայրեր և ընտանեկան գերեզմանատուն։

XVIII դարում Նիժարաձեները թագավորի արքունիքում բարձր պաշտոններ էին զբաղեցում։ Նույն դարում Ապոլոն Նիժարաձեն Սողոմոն I թագավորի գանձապետն էր։ Կացիա Նիժարաձեի ղեկավարության ներքո էր հացագործությունը, իսկ Ռոստոմ Նիժարաձեն եղել է Սողոմոն II թագավորի փեսան, ով ղեկավարել է տպագրության գործը, որ իշխանությունում տարածվել էր 1800 թվականից սկսած։ Իշխանության կարևորագույն հարցերը լուծվում էին նրա անմիջական մասնակցությամբ։ Իշխանության վերացումից հետո թագավորի հետ գաղթել է Թուրքիա։ Ռոստոմ Նիժարաձեն Նապոլեոն I-ին խնդրել է օգնել Սոլոմոն II-ին, սակայն նրա միջնորդությունն արդյունք չի տվել[2]։

Նիժարաձե իշխանական տոհմը նշված է Իմերեթի իշխանական տոհմերի՝ 1850 թվականի դեկտեմբերի 6-ի ցուցակում, որ կազմված էր ըստ ընտանիքների։ 1862 թվականի մայիսի 9-ի բարձրագույն հրամանով հաստատվել է Նիժարաձե տոհմի հետևյալ ներկայացուցիչների՝ Ռուսական կայսրության իշխանի տիտղոսը.

  1. Դիմիտրի Նիժարաձե, Իոսիֆ Նիժարաձե, Սիմոն Նիժարաձե և Մանուչար Նիժարաձե,
  2. Սոլոմոն Նիժարաձե,
  3. Բեժան Նիժարաձե,
  4. Դավիթ Նիժարաձե,
  5. Նիկոլայ Նիժարաձե։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bagrationi, Ioane (1768-1830). Nizharadze (Princes of Imereti). The Brief Description of the Georgian Noble Houses. Retrieved on January 17, 2010
  2. Gvosdev, Nikolas K. (2000), Imperial policies and perspectives towards Georgia, 1760-1819, pp. 124, 126, 131. Palgrave Macmillan, ISBN 0-312-22990-9

Գրականություն խմբագրել

  • Нижарадзе // Новый энциклопедический словарь: В 48 томах (вышло 29 томов). — СПб., Пг.: 1911—1916.
  • Непорожнев Н. Списки титулованным родам и лицам Российской Империи. Издание Департамента Герольдии Правительствующаго Сената. — СПб., 1892. — С. 64.