Սողոմոն II (Իմերեթի արքա)
Սողոմոն II (վրաց.՝ სოლომონ II) (1772, Քութայիս - փետրվարի 7, 1815, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն), վրաց Բագրատունի արքայատոհմից, եղել է Իմերեթական թագավորության (Արևմտյան Վրաստան) վերջին թագավորը 1789 թվականից մինչև 1810 թվականը` Ցարական Ռուսաստանի կողմից գահընկեց արվելը։
Սողոմոն II სოლომონ II | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1772 | ||
Ծննդավայր | Քութայիս | ||
Վախճանի օր | փետրվարի 7, 1815 | ||
Վախճանի վայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն | ||
Թաղված | Գելաթի վանք | ||
Դինաստիա | Բագրատիոնիներ | ||
Քաղաքացիություն | Իմերեթի թագավորություն | ||
Հայր | Prince Archil of Imereti? | ||
Մայր | Էլենե Բատոնիշվիլի | ||
Ամուսին | Mariam Dadiani? | ||
Ինքնագիր | |||
Իր իսկական անունը եղել է Դավիթ։ Եղել է արքայազն Արչիլ Իմերեթու` Սողոմոն I թագավորի եղբոր և Ելենեի` Վրաց թագավոր Հերակլ II-ի դստեր որդին։ Սողոմոն I-ը, ով մահացավ 1784 թվականին առանց ժառանգի, իր եղբորորդի Դավիթին նշանակեց, որպես իրեն հաջորդ։ Սակայն, Սողոմոնի զարմիկ Դավիթ II-ը խոչընդոտում էր իրեն և մեկ ուրիշ մրցակից արքայազն, եթե գահակալեր, որպես արքա և զբաղեցներ գահը, կհանգեցներ քաղաքացիական պատերազմի։ Հերակլ II-ը միջամտեց ի օգուտ իր թոռան և ուղարկեց իր բանակ, հաղթեց Դավիթ II-ին Մարխոջիի ճակատամարտում 1789 թվականի հունիսի 11-ին։ Դավիթը` Արչիլի որդին, գահակալեց որպես Իմերեթի թագավոր Սողոմոն II անվան տակ, բայց Դավիթ II-ը շարունակեց գահի ետ վերադառնալ մինչև իր վերջնական պարտությունը 1792 թվականին։ Սողոմոն II-ը կառավարեց իր մորական պապի` Հերակլ II-ի հովանավորությամբ և շարունակեց Սողոմոն I-ի քաղաքականությունը` սահմանափակելով ֆեոդալական նախարարական ուժերը։
1798 թվականին Հերակլ II-ի մահից և 1800-ին Ռուսաստանի կողմից Քարթլի-Կախեթի (Իմերեթի արևելք) գրավումից հետո Իմերեթում իրավիճակը դարձավ վտանգավոր։ Իր վասալներ` Մեգրելիայի և Գուրիայի իշխանները, անցան Ռուսաստանի պաշտպանության տակ և տարածքային պահանջներ դրեցին արքայական տիրույթների նկատմամբ։ Սողոմոնը փորձում էր օգնություն ստանալ օսմանացիներից և պարսիկներից` ռուսական ոտնձգությունների դեմ։ Այնուամենայնիվ, Վրաստանում ռուսակամ զորքերի հրամանատարը` արքայազն Պավել Ծիծանովը, իր զորքերը տեղափոխեց Իմերեթ և ստիպեց Սողոմոնին 1804-ի ապրիլի 25-ին Էլազնաուրի կոնֆերանսում ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը։ Դեռևս Սողոմոնի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում էին լարվել։ 1810-ի փետրվարի 20-ին ռուսական կառավարությունը գահընկեց արեց Սողոմոնին և զորքեր ուղարկեց` կառավարելու երկիրը։ Սողոմոնը փորձում էր վրեժխնդիր լինել համախմբված ժողովրդով ընդդեմ Ռուսաստանի և օգնություն էր խնդրում Թուրքիայից, Պարսկաստանից և Նապոլեոնյան Ֆրասնիայից։ Սողոմոնը պարտվեց և փախավ Օսմանյան կայսրություն` Տրապիզոն, որտեղ 1815 թվականին մահացավ և թաղվեց Նիսսայի Սուրբ Գրեգորի եկեղեցում[1]։ Սողոմոն II-ի` վրացի վերջին թագավորի մարմինը Տրապիզոնից տեղափոխվեց Գելաթի վանք՝ Վրաստան[2]։
Սողոմոնը ամուսնացած էր Մարիամի` Մեգրելիայի իշխանի աղջկա հետ և երեխա չեն ունեցել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, p. 64. Indiana University Press, 0253209153
- ↑ სოლომონ II (Solomon II)(չաշխատող հղում). People.Istoria.Ge. Accessed September 23, 2007.