Նիզվա (արաբ․՝ نزوى‎‎), Օմանի սուլթանության Ադ-Դահիլիյա նահանգի ամենամեծ քաղաքն ու վարչական կենտրոնը։ Նիզվան գտնվում է մայրաքաղաք Մասկատից 164 կմ հեռավորության վրա։ Բուն քաղաքի բնակչությունը գնահատվում է 70000, ներառյալ երկու շրջանները՝ Բիրքաթ Էլ Մուզը և Էլ Ջեբել Էլ Ախդարը։

Բնակավայր
Նիզվա
արաբ․՝ عمر علي‎‎
ԵրկիրՕման Օման
Մակերես3500 կմ²
ԲԾՄ492±1 մետր
Բնակչություն83 544 մարդ (մայիսի 16, 2023)[1]
Ժամային գոտիUTC+4
Նիզվա (Օման)##
Նիզվա (Օման)

Նիզվան Օմանի հնագույն քաղաքներից մեկն է և նախկինում եղել է առևտրի, կրոնի, կրթության և արվեստի կենտրոն։ Հին ժամանակներում Նիզվայի Մեծ մզկիթը իսլամական գիտության կենտրոնն էր։ Նիզվան իր նշանակությունը ձեռք բերեց իր կարևոր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ Արևմտյան Հաջար լեռների ստորոտին։ Գտնվելով արմավենու օազիսի կենտրոնում՝ Նիզվան զբաղեցնում է կարևոր ռազմավարական դիրք՝ երկրի ներքին շրջանների Մուսկատի հետ խաչմերուկում։ Այսօր Նազվան խուրմայի մշակման կենտրոն է և կարևոր առևտրային, պատմական, գյուղատնտեսական և հանգստի կենտրոն։

Ստուգաբանություն խմբագրել

Պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ քաղաքի անվան ծագման հարցում։ Ոմանք ենթադրում են, որ անունը ծագել է արաբական բայից (արաբ․՝ انزوا‎‎), որը նշանակում է մենակ լինել։ Մյուսներն ասում են, որ քաղաքը կոչվել է հին ջրաղբյուրի անունով։

Պատմություն խմբագրել

 
Քաբուս մզկիթը Նիզվայում
 
Մզկիթ և ամրոց Նիզվայում

Նիզվան եղել է Օմանի մայրաքաղաքը 6-7-րդ դարերում։ Նիզվայում կան բազմաթիվ հայտնի պատմական մզկիթներ, ինչպիսիք են Սուլթան Քաբուս մզկիթը (Ուրբաթ մզկիթ), Սուալ մզկիթը, որը կառուցվել է 9-րդ դարում, Աշ-Շավաթին մզկիթը և Աշ-Շարժա մզկիթը։ Իբն Բաթուտան քաղաք այցելեց՝ նշելով այն որպես «քաղաք լեռան ստորոտին, պարուրված այգիներով և առվակներով, գեղեցիկ շուկաներով և շքեղ մաքուր մզկիթներով[2] ։

1950-ականների սկզբին Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը հրթիռային և ռմբակոծություն են իրականացրել քաղաքի կենտրոնում մոտ 400 տարի առաջ կառուցված հնագույն ամրոցի մեծ շրջանաձև աշտարակի վրա։ Բրիտանական օդուժը եկել էր օգնելու այն ժամանակ իշխող սուլթան Սաիդ բեն Թայմուրին Օմանի ներքին իմամաթում ապստամբությունը ճնշելու համար։ Հակամարտության պատճառը նավթի նոր հայտնաբերված պաշարների սեփականության համար պայքարն է։

Նիզվան դարձավ ժամանակակից քաղաք 1970 թվականից սուլթան Քաբուսի իշխանության ժամանակ։ Երկկողմանի մայրուղի կառուցվեց դեպի Մասկատ, զբոսաշրջիկների թիվն ավելացավ։ Տեղադրվել են լայնաշերտ կապի գծեր, կառուցվել է ժամանակակից կլինիկա։ Նիզվան դարձավ երկրի կրթական կենտրոնը։ Այստեղ կա տեխնիկական քոլեջ, կիրառական գիտությունների քոլեջ, մասնավոր համալսարան և Օմանի թագավորական ոստիկանության վերապատրաստման ակադեմիա։ Նիզվա քաղաքում զբոսաշրջիկների համար բաց է չորս հյուրանոց։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Նիզվա բերդի գլխավոր աշտարակը
 
Նիզվայի շուկա

Տնտեսություն խմբագրել

Պատմականորեն Նիզվան հայտնի էր ծղոտից գորգեր արտադրելու համար։ 1920 թվականի տվյալներով Նիզվան բնութագրվում էր որպես մետաղամշակման «բարգավաճող» արդյունաբերության քաղաք[3] ։

Կրթություն խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն
  • Նիզվայի համալսարան
  • Տեխնոլոգիական և կիրառական գիտությունների համալսարան
  • Հնդկական Նիզվա դպրոց (CBSE ուսումնական ծրագիր)[4]
  • Պակիստանի դպրոց Նիզվա, Պակիստանի համատեղ կրթական հաստատություն, հիմնադրվել է 1994 թվականին Պակիստանի դեսպանատան հովանու ներքո

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բոլոր կողմերից Նիզվան շրջապատված է լեռներով։ Ձմռանը, նոյեմբերից մարտ ամիսներին, կլիման զով է, դեկտեմբերին ջերմաստիճանը իջնում է մինչև + 10 °C: Ամռանը կլիման տաք է և չոր, հուլիսին ջերմաստիճանը հասնում է 50 °C-ի։ Տեղումներ են լինում հիմնականում ձմռանը, երբ ցածր ճնշման օդային զանգվածները անձրև են առաջացնում։

Նիզվաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.2
(79.2)
29.6
(85.3)
32.5
(90.5)
37.8
(100)
42.0
(107.6)
43.5
(110.3)
42.7
(108.9)
41.6
(106.9)
39.7
(103.5)
36.6
(97.9)
31.6
(88.9)
27.8
(82)
35.97
(96.75)
Միջին ցածր °C (°F) 12.3
(54.1)
14.0
(57.2)
17.1
(62.8)
21.9
(71.4)
26.0
(78.8)
28.4
(83.1)
28.0
(82.4)
26.9
(80.4)
25.0
(77)
20.9
(69.6)
17.8
(64)
14.1
(57.4)
21.03
(69.85)
Տեղումներ մմ (դյույմ) 0.7
(0.028)
5.7
(0.224)
9.4
(0.37)
15.2
(0.598)
1.9
(0.075)
10.9
(0.429)
6.6
(0.26)
8.0
(0.315)
3.5
(0.138)
5.9
(0.232)
1.7
(0.067)
3.8
(0.15)
73.3
(2.886)
աղբյուր: World Meteorological Organization (temperature and rainfall 1999–2009)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ceicdata.com/en/oman/population-by-governorate/population-omani-ad-dakhliyah-nizwa
  2. Battutah, Ibn (2002). The Travels of Ibn Battutah. London: Picador. էջ 98. ISBN 9780330418799.
  3. Prothero, G. W. (1920). Arabia. London: H.M. Stationery Office. էջ 99.
  4. «ISN, Welcome to Indian School Nizwa, CBSE School, Sultanate of Oman». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Climatological Information – Nizwa». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիզվա» հոդվածին։