Նիզամի Գյանջևիի թանգարան

Նիզամի Գյանջևիի թանգարան (ադրբ.՝ Nizami Gəncəvi Muzeyi), Գանձակ քաղաքում գտնվող թանգարան։ Թանգարանում ցուցադրվում են պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկի, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ Նիզամի Գյանջևիի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող ցուցանմուշներ[1]։

Նիզամի Գյանջևիի թանգարան
ՏեսակԹանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԳանձակ
ՀասցեԳանձակ, Բաքու - Եվլախ մայրուղին, Ադրբեջան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նիզամի Գյանջևիի թանգարանի շինարարությունը սկսվել է 2012 թվականի վերջին[2]։ Թանգարանի առջև Նիզամի Գյանջևիի կիսանդրին է տեղադրվել։ Թանգարանը գտնվում է Նիզամիի դամբարանի կողքին։ Թանգարանում տեղադրվել է բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող մոնիտորը։ Գիտահետազոտական բաժինում ստեղվեց բոլոր պայմանները գիտական հետազոտությունների համար։ Այստեղ ցուցադրվում են գրքեր և մենագրություններ `նվիրված բանաստեղծի 800-ամյակին և 840-ամյակին։

Թանգարանում նաև ցուցադրվում է գրողի Ավստրիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ազգային գրատարաններում[3], Եգիպտոսի Ալեքսանդրինա գրադարանում, Ֆրանսիայի Ստրասբուրգ Գրադարանում և ԱՄՆ Մետրոպոլիտենի թանգարանում պահպանված հազվագյուտ «Խամսա» ձեռագրերի բնօրինակները և պատճենները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «http://ganja.mctgov.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. president.az
  3. British Museum person-institution thesaurus