Ադրբեջանական գրականություն

Ադրբեջանական գրականություն (ադրբ.՝ Azərbaycan ədəbiyyatı), ադրբեջաներենով գրված աշխատությունների ամբողջություն։ Ադրբեջաներենը Ադրբեջանական Հանրապետության պետական լեզուն, ինչպես նաև տարածված է Իրանի հյուսիսարևմտյան մասում, Վրաստանում, Թուրքիայում և Ռուսաստանում։

Պատմություն

խմբագրել

Ադրբեջաներենով գրականության ստեղծումը

խմբագրել

Ադրբեջաներենը պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի օղուզական ենթախմբին։ Այդ լեզվի կազմավորման ընթացքը սկսել է 11-12-րդ դարերից[1], երբ Միջին Ասիայից Կովկաս եկան առաջին թյուրքախոս ցեղերը։ Սկսած այդ ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը այդ թյուրքախոս ցեղերին անվանում էին «կովկասյան թաթարներ», իսկ իրանք իրենց անվանում նաև ուղղակի «մուսուլմաններ», լեզուն էլ՝ «թաթարերեն»։ Այդպիսով մինչև 20-րդ դարի սկիզբը այդպես կոչված «ադրբեջանական գրականություն» գոյություն չի ունեցել, այլ եղել է ներկայիս ադրբեջանցիների նախնիների՝ կովկասյան թաթարների թյուրքական գրականությունը, որը հետագայում, խորհրդային տարիներին, սկսեցին անվանել «ադրբեջանական», ժողովրդին՝ «ադրբեջանցիներ», իսկ երկրին՝ «Ադրբեջան»։ Համաձայն Սովետական Մեծ Հանրագիտարանի, գրական ադրբեջաներենը սկսվել է կազմավորվել 11-րդ դարում, սակայն Ն.Գ. Վոլկովան, իր հերթին, նշում է, որ գրական լեզուն սկսվել է կազմավորվել 13-րդ դարից[2], սակայն գրային ադրբեջաներեն գրականությունը առաջացել է 14-15-րդ դարում[3][4]։

Օղուզական ցեղերի գրային վեպերգական հուշարձան է հանդիսանում Միջին Ասիայում ստեղծված Դեդե Կուրկուդ հերոսական էպոսը, որը վերջանականապես կազմավորվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում, որտեղ որ օղուզները սկսում են ավելի կոմպակտ ապրել[5]։ 11-րդ դարից կազմավորվող էպոսը համընդհանուր տեքստը ձևավորվել է միայն 15-րդ դարում[1][6]։

13-րդ դարի մոնղոլական ներխուժման հետ ուժեղանում է դեռ նախկին ժամանակաշրջանում սկսված ներկայիս Ադրբեջանի տարածք թյուրքայնականացման գործընթացը։ 15-րդ դարի վերջում դա բերում է ադրբեջանական ժողովրդի կազմավորմանը[7]։ Գրային, դասական ադրբեջանական գրականությունը սկիզբ է առել մոնղոլական ներխուժումից հետո և սկսել զարգանալ միայն 16-րդ դարի այն պահից, երբ Սեֆե հարստությունը սկսում է իշխել Պարսկաստանում[1][5]։ Ադրբեջանական գրականությունը զարգանում էր պարսկական գրականության ուժեղ ազդեցության տակ, և ադրբեջանա-թյուրքերենով գրող հեղինակները, որպես կանոն, երկլեզվանի էին[1]։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 H. Javadi, K. Burill. «Azeri Literature in Iran». AZERBAIJAN x. Azeri Literature (անգլերեն). Encyclopaedia Iranica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Ն.Գ. Վոլկովա (Նատալիա Գեորգիի Վոլկովա, առաջատար խորհրդային կովկասագետ-ազգագետներից մեկը, Կովկասի ժողվուրդների էթնիկական պատմության ճանաչված և ընդունված մասնագետ, Կովկասի ազգային կազմի բազմաթիվ հետազոտությունների հեղինակ) Кавказский Этнографический Сборник, Статья: Этнические процессы в Закавказье в XIX-ХХвв. — IV. — СССР, Институт Этнографии им. М.Маклая, АН СССР, Москва: Наука, 1969. — 199 с. — 1700 экз.

    Գրական ադրբեջաներենը լույս է տեսել օղուզական և ղփչաղական ցեղական լեզուների հիման վրա, սակայն կրել է մեծ արաբական և պարսկական ազդեցություն։ Գրական ադրբեջաներենի բառապաշարի արաբա-պարսկական հարստացումը հեռացրել է նրա ժողովրդի խոսակցական լեզվից։ Գրական ադրբեջաներենի պատմություն սկսվում է մոտավորապես 13--րդ դարում, սակայն դեռ 14-16-րդ դարերում աշխատությունների գրվում էին հիմնականում պարսկերենով։ 16-17-րդ դարերում սկսվում է գրական լեզվի և խոսակցականի մոտեցումը մերձեցումը, ինչը տեղի է ունենում Մուհամեդ Ֆիզուլիի, Գովսի Թավրիզիի և այլոց աշխատություններում։18-րդ դարի բանաստեղծ Վագիֆի աշխատություններում խոսակցականի և գրական լեզվի մերձացման տենդենցը ավելի վառ է արտահայտվում։ Այդպիսով, երկար ժամանակ տարածաշրջանի թյուրքախոս ցեղերի մոտ գոյություն է ունեցել երկու գրական լեզու. թյուրքական (հետագայում՝ ադրբեջանական) հիմքի վրա և թյուրքական տարրեր պարոնակող արաբա-պարսկական։ Առաջինը կիրառվում էր հիմնականում աշուղների բանաստեղծություններում, երկրորդը՝ իրավաբանական գրականությունում, պատմակնա աշխատություններու մև այլն։ 20-րդ դարի 70-80-ակններում ավարտվում է գրական ադրբեջաներենի կազմավորումը, որը ազատվում է բազմաթիվ արաբական բառերից, արմատներից, որոշ բարդ արաբա-պարսկական կառուցվածքներից և այդպիսով մոտենում է խոսակցական ադրբեջաներենին։ Այդ գործընթացի զարգացման մեջ մեծ դեր է խաղացել Միրզա Ֆաթալի Ախունդովի, Հասան-բեկ Զարդաբիի և այլոց ստեղծագործությունը։

  3. «Azeri Literature in Iran». Iranica. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века. М., «Восточная литература», 2002.:

    Խոսելով ադրբեջանական մշակույթի 14-15-րդ դարերում առաջացման մասին, հարկ է նշել առաջին հերթին գրականությունը և մշակույթի այլ մասերը, որոնք կապված են լեզվի հետ։

  5. 5,0 5,1 ««Китаби деде Коркуд»» (ռուսերեն). БСЭ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Книга Деда Коркута. В. Жирмунский, А. Кононов
  7. История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века. Глава V. — М.: «Восточная литература», 2002. — ISBN 5-02-017711-3