Նիդալ Ալ Աչկար (անգլ.՝ Nidal Al Achkar, մարտի 25, 1934(1934-03-25), Dik El Mehdi, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի դերասանուհի և թատրոնի ռեժիսոր, որ ստացել է «Լիբանանյան թատրոնի մեծագույն տիկին» կոչում[1]։

Նիդալ Ալ Աչկար
Ծնվել էմարտի 25, 1934(1934-03-25) (90 տարեկան)
ԾննդավայրDik El Mehdi, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Նիդալ Ալ Աչկարը Սիրիայի սոցիալիստական ազգայնական կուսակցության քաղաքական գործիչ Ասադի ալ-Աչկարի դուստրն է։ Սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[2]։

1967 թվականին Բեյրութում բեմադրել է իր առաջին պիեսը, իսկ 1960-ականների վերջին Բեյրութում ստեղծել է թատերական արվեստանոց։ 1994 թվականին Լիբանանում քաղաքացիական պատերազմից հետո Նիդալ Ալ Աչկարը հիմնեց «Ալ-Մեդինա» թատրոնը՝ վերակառուցելով այն շենքը, որտեղ տեղակայված էր հին Սարուլլա կինոթատրոնը[3]։

2012 թվականին Նիդալ Ալ Աչկարը ստացել է նվաճումների համար (Lifetime Achievement Award) Murex d’or մրցանակը։ Հանձնելով մրցանակը` Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լայյունը այն անվանեց «Լիբանանի կրթության և մշակույթի իրական արտահայտություն»[4]։

2019 թվականին տված հարցազրույցներից մեկում Նիդալ Ալ Աչկարը կարծիք հայտնեց, որ արաբական աշխարհում թատրոնն անհնար է պատկերացնել առանց «իրական հեղափոխական վերափոխումների», որոնք կապահովեն խոսքի ազատությունը[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hanan Nasser, LAU Celebrates the Grande Dame of Theater, Nidal Al Achkar, Lebanese American University, March 22, 2019.
  2. Nidal Al Achkar: A Woman of the Theatre, Home Magazine, Issue No. 3, 2018. Accessed 10 March 2020.
  3. https://books.google.am/books?id=StkiAQAAIAAJ&redir_esc=y The Greenwood encyclopedia of world popular culture, Том 4
  4. 4,0 4,1 Lebanese Actress Nidal Al-Ashkar: No Freedom Of Speech In The Arab World; Change Would Require Real Transformative Revolutions, memri.org, April 12, 2019.
  5. «Нидаль аль Аскар». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.