Էյե (նաև Աի,էի,Հայա), XVIII դինաստիայի ամարնյան ժամանակաշրջանի վեզիրը, ով հետագայում դարձավ Հին Եգիպտոսի փարավոն։ Կառավարել է մ.թ.ա. 1323 թվականից 1319 թվականներին կամ մ.թ.ա. 1327 թվականից 1323 թվականներին[1]։ Էյեն մոտ էր երկու կամ նույնիսկ երեք նախորդ փարավոնների հետ, հատուկ ազդեցություն ուներ Թութանհամոն փարավոնի վրա։ Էյե Հեփերհեփրուրեի գահային անունը նշանակում է «Ռայի անմահ մարմնացում», իսկ ծննդյան անունը՝ «Էյե-Աստծո հայր»[2]։ Նրան պատկանող քանդակները ոչնչացվել է իր հաջորդների կողմից։
Էյեի կարիերան սկսել է ձևավորվել Ամենհոտեպ III-ի օրոք։ Ախենաթենի օրոք Էյեին թագավորությունում արժանացել է «արքայի աջ ձեռքը, թագավորի բարեկամներից գլխավորը» և «երկու հողերի տիրակալի բոլոր ձիերի պետը» բարձր կոչումների:Ամարնի անավարտ դամբարանում (թիվ 25) Էյեն պահպանել է «Աթոնի մեծ օրհներգը»[3]։ Սա կարող է վկայել Աթոնի նոր պաշտամունքին Էյեի նվիրվածության մասին։ Ախնատոնի գահակալության վերջին տարիներին «Էյե» անունը չի նշվում, ինչպես նաև Սմենխարի թագավորության օրոք։
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ Erik Hornung Ancient Egyptian Chronology (Handbook of Oriental Studies) / Rolf Krauss & David Warburton. — Brill, 2006. — 493 с.
- ↑ Peter Clayton Chronicle of the Pharaohs. — Thames & Hudson Ltd, 1994. — С. 136.
- ↑ Эрнест Альфред Уоллис Бадж Египет времён Тутанхамона = Tutankltamen: Amenism, Atenism and Egyptian Monotheism / Перевод: Л. Игоревский. — М.: Центрполиграф, 2009. — С. 117. — 158 с. — (Загадки древнего Египта). — ISBN 978-5-9524-3978-8