Ներսես Կրիկորյան

ամերիկահայ քիմիկոս

Ներսես Հաջիքի Կրիկորյան (Գրիգորյան) (անգլ.՝ Nerses "Krik" Krikorian, հունվարի 23, 1921(1921-01-23), Խարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա - ապրիլի 18, 2018(2018-04-18)), ամերիկահայ քիմիկոս։ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակից[1]։ Առավել հայտնի է բարձր ջերմաստիճանում քիմիայի ոլորտում կատարած աշխատանքների համար։ Փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ 4 տարեկանում հանգրվանել է ԱՄՆ-ում։ Ներգրավված է եղել Մանհեթենյան նախագծում[2] և մահվան պահին եղել է նախագծում ներգրավված վերջին գիտնականներից մեկը։

Ներսես Կրիկորյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1921(1921-01-23)
ԾննդավայրԽարպուտ, Էլազըղի մարզ, Թուրքիա
Մահացել էապրիլի 18, 2018(2018-04-18) (97 տարեկան)
ԳերեզմանSanta Fe National Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆիագարայի համալսար
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԼոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա

Նիագարայի համալսարանի (2005)[3] և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2005)[4][5]:

Կենսագրություն խմբագրել

Ներսես Կրիկորյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 23-ին, Խարբերդ քաղաքում (Թուրքիա), հայազգի Հրաչիկ և Լյուսի Կրիկորյանների ընտանիքում[6], ովքեր ամուսնացել էին 1919 թվականին[7]։ Ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը[1][6][8]։ Նա ուներ երկու եղբայր (Արթուր և Մայք), մեկը ծնվել էր Սիրիայի Հալեպ քաղաքում[6][8], իսկ կրտսերը՝ ԱՄՆ-ում, և քույր՝ Դորոթի Կրիկորյանը։ Ընտանիքը փախել է նախ Հունաստան, ապա Ֆրանսիա, Կանադա և, ի վերջո, Միացյալ Նահանգներ 1925 թվականին։ Ընտանիքը հաստատվել է Նիագարայի ջրվեժում, Նյու Յորք, որտեղ հայրն աշխատում էր գործարանում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Նրա ծնողները խոսում էին հայերեն, թուրքերեն և քրդերեն, բայց երբեք ամբողջությամբ չեն տիրապետել անգլերենին։ Նա մեծացել է Նիագարայի ջրվեժում և սկզբում հայերեն էր խոսում միայն ծնողների պնդմամբ։ Նա նաև սովորել է հայոց պատմություն և գիտեր իր հայկական ժառանգությունը[6][8]։

1943 թվականին Ներսես Կրիկորյանն ավարտել է Նիագարայի համալսարանը (Նյու Յորք, ԱՄՆ)[3]։ 1946-1972 թվականներին աշխատել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում (Նյու Մեքսիկո, ԱՄՆ), 1972-1991 թվականներին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխման կենտրոնում (IPP)[9]:

Աշխատանքները վերաբերում են միջուկային հետազոտություններին և դրանց առնչվող հարցերին։ Մասնավորապես ներդրումներ ունի ճառագայթային անօրգանական ֆիզիկային, բարձրջերմաստիճանային քիմիայի հիմնարար և կիրառական հետազոտություններում։ Մասնակցել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխման հիմնարար մշակումներին ու ծրագրերին։

Անձնական կյանք և մահ խմբագրել

Կրիկորյանը Լոս Ալամոսում է հանդիպել իր կնոջը՝ Քեթրին Փաթերսոնին։ Նա եղել է Կանանց բանակային կորպուսի (WACs) անդամ և աշխատել է որպես քարտուղար Մանհեթեն նախագծի ժամանակ[1]։ Նրանք ամուսնացել են 1948 թվականի մարտին և 1951 թվականին ունեցել են իրենց միակ զավակը՝ Դեբրա Կրիկորյանին[5], որը դարձել է բանակի փոխգնդապետ[8]։

Կրիկորյանը Լոս Ալամոսի միացյալ եկեղեցու հիմնադիր անդամներից էր[5]։ Նա թարգմանում էր հայկական պոեզիա և կարողանում էր արտասանել Օմար Խայամի «Ռուբայաթը»[5]։

Ներսես Կրիկորյանը մահացել է Լոս Ալամոսի իր տանը 2018 թվականի ապրիլի 18-ին[1][10] և թաղվել կնոջ կողքին Սանտա Ֆե ազգային գերեզմանատանը[5]։

Անդամակցություն խմբագրել

  • Լոս Ալամոսի ազգային կենտրոնի գիտական խորհրդի անդամ (1985)

Պարգևներ խմբագրել

  • Լոս Ալամոսի մեդալ (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Nerses "Krik" Krikorian | Atomic Heritage Foundation». web.archive.org. 2019 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2019 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 «Two Named to Niagara Legacy — Alumni of Distinction». eagleonline.niagara.edu. Niagara University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Nerses H. Krikorian». sci.am. National Academy of Sciences of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Nerses H. "Krik" Krikorian». The Santa Fe New Mexican. legacy.com (via DeVargas Funeral Home). 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Krik Krikorian's Interview». manhattanprojectvoices.org. National Museum of Nuclear Science & History (via Atomic Heritage Foundation). 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Nerses (Krik) Krikorian in conversation with Sig Hecker». lab2lab.stanford.edu. US-Russian Lab-to-Lab Collaboration Story. Stanford University. 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Los Alamos Medal Winner Krik Krikorian». lanl.gov. Los Alamos National Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  10. «Krikorian, 'Giant' In National Security Science, Dies At 97». KRWG-TV (via Associated Press). 2018 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.