Բացել գլխավոր ցանկը

Ներսեհ Կամսարական

Հայոց իշխան
(Վերահղված է Ներսես Կամսարականից)

Ներսեհ Կամսարական (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), Հայոց իշխան 689-693 թվականներին՝ Կամսարականների տոհմից։

Ներսեհ Կամսարական
Շիրակի իշխան
Հայոց իշխան
689-693
Արմինիա կուսակալություն
Նախորդող Վահան Բ Կամսարական
Հաջորդող Հրահատ Կամսարական
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Վախճանի օր 691[1] կամ 700[2]
Դինաստիա Կամսարականներ

Եղել է Վահան Բ Կամսարականի որդին, ամուսնացել Շուշան իշխանուհու հետ։ Իշխանական կալվածքն է եղել Շիրակ գավառը։

Կամսարականների տոհմական կալվածքները և տիտղոսը ժառանգել է հորից։ Ունեցել է երկու որդի, հաջորդել է Հրահատ Կամսարականը։ Վերջինս վարկածներից մեկի համաձայն իր թոռն էր, մյուսի՝ որդին։ Հրահատի որդի Արտավազդը նույնպես եղել է Հայոց իշխան (726-732)։

Կառուցել է Թալինի եկեղեցին։ Հովանավորել է հայ մտավորականներին (Գրիգոր Արշարունուն, Անանիա Շիրակացուն և այլոց)։ Նրա պատվերով հունարենից հայերեն է թարգմանվել Սոկրատեսի «Եկեղեցական պատմությունը»։

ԳրականությունԽմբագրել

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, Սանկտ Պետերբուրգ, 1895։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 251  
  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 273.
  2. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 389. — ISBN 978-2-7018-0226-8