Բացել գլխավոր ցանկը

Ներետվա (խորվ.՝ Neretva), գետ Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայում:

Ներետվա
NERETVA RIVER VALLEY NEAR POCITELJ.jpg
Ներետվա գետ
Sliv Neretve.gif
Բնութագիր
Երկարություն225 կիլոմետր
Ավազանի մակերես5581 կմ²
Ջրի ծախս378 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԼեբրշնիկ և Զելենգորա լեռներ, Դինարյան բարձրավանդակ, Բոսնիա և Հերցեգովինա
 · Բարձրություն1 227 մ
43°16′18″ հս․. լ. 18°33′27″ ավ. ե. / 43.271619° հս․. լ. 18.557508° ավ. ե. / 43.271619; 18.557508 մ
 · Գետաբերանի տեղակայումՊլոչե, Խորվաթիա
 · Բարձրություն0 մ
43°01′17″ հս․. լ. 17°26′54″ ավ. ե. / 43.021385° հս․. լ. 17.448328° ավ. ե. / 43.021385; 17.448328Կոորդինատներ: 43°01′17″ հս․. լ. 17°26′54″ ավ. ե. / 43.021385° հս․. լ. 17.448328° ավ. ե. / 43.021385; 17.448328 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBuna?, Bregava?, Rakitnica, Neretva?, Trebižat?, Rama? և Krupa?
Ջրի մարմիններJablanica lake? և Salakovačko Lake?
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Խորվաթիա Խորվաթիա

Գետի երկարությունը կազմում է 230 կմ, որից 208 կիլոմետրը հոսում է Հերցեգովինայի տարածքով, իսկ 22 կիլոմետրը՝ Խորվաթիայի տարածքով[1]: Թափվում է Ներետվայի ջրանցք (Ադրիատիկ ծովի ծոց):

Գետի վրա տեղակայված են Բոսնիա և Հերցեգովինայի Կոնից, Յաբլանիցա, Մոստար, Չապլինա (Čapljina) և Խորվաթիայի Մեկովիչ ու Պլոչե խոշորագույն քաղաքները:

Գետը սկիզբ է առնում Հերցեգովինայի լեռներում, Չեռնոգորիայի հետ սահմանի մոտ: Ներետվան վերին հոսքում հոսում է նեղ ու խոր կիրճում: Միջին հոսքում դառնում է արգավանդ հողերով լայն հովիտ: Յաբլանիցա քաղաքից բարձր, Ներետվայի վրա, տեղակաված է մեծ ջրամբար: Յաբլանիցա - Մոստար հատվածին գետի վրա կառուցված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ[2]:

Ստորին հոսքում՝ Խորվաթիայի տարածքում, գետը ձևավորում է բազմաթիվ գետաբազուկներով ընդարձակ դելտա: Դելտայի տարածքում գտնվող հողերը տարբերվում են իրենց բացառիկ բերրիությամբ և ունեն գյուղատնտեսական մեծ նշանակություն:

Խոշորագույն վտակներ

Աջ

  • Ռակիտնիցա
  • Ռամա
  • Տրեբիժատ

Ձախ

  • Բունա
  • Բրեգավա

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Neretva River Sub-basin»։ Internationally Shared Surface Water Bodies in the Balkan Region։ Արխիվացված է օրիգինալից 26 February 2009-ին։ Վերցված է 2009-03-19 
  2. «Methodology and Technical Notes»։ IUCN - Watersheds of the World։ Արխիվացված է օրիգինալից 4 July 2007-ին։ Վերցված է 2009-07-15։ «A large dam is defined by the industry as one higher than 15 metres high and a major dam as higher than 150.5 metres» 

Արտաքին հղումներԽմբագրել