Նետիկ նրբագեղ

միջատների տեսակ
Նետիկ նրբագեղ
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Նետիկ նրբագեղ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Նետիկներ (Coenagrionidae)
Ցեղ Coenagrion
Տեսակ Նետիկ նրբագեղ (C. scitulum)
Միջազգային անվանում
Coenagrion scitulum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Նետիկ նրբագեղ (լատին․՝ Coenagrion scitulum), նետիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-32 մմ երկարությամբ, բարեկազմ մարմնով, երկնագույն գունավորմամբ, մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլեր ունեցող սև վերին կրծքի մասով փոքր ճպուռ է, որի փորիկի հատվածները տարբեր լայնության սև գույնի օղակներ ունի․ 6-րդ, 7-րդ, 10-րդ հատվածները գրեթե լրիվ սև են, իսկ 8-րդ և 9-րդը՝ ամբողջությամբ երկնագույն։ Պտերոստիգման խոշոր[1] է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Միջերկրական ծովի երկրներում՝ դեպի արևելք, մինչև Հյուսիսային Իրան, Վրաստան։ Հայաստանում միակ հայտնաբերման վայրը Ալդարա գյուղի շրջակայքն է (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կիսաանապատային գոտու տաք, երբեմն դանդաղահոս ջրավազաններում և զարգանում՝ ջրաճահճային բուսականությամբ հարուստ ջրավազաններում։ Ձվադրում են լողացող բուսականության վրա։ Թռիչքը մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը է, երբեմն շարունակվում է մինչև սեպտեմբեր, զարգացումը տևում է մեկ տարի[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, ծայրահեղ սահմանափակ արեալով, եզակի առանձնյակներով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։