Նենսի Կասեբաում

ամերիկացի քաղաքական գործիչ

Նենսի Լենդոն Կասեբաում Բեյքեր (անգլ.՝ Nancy Landon Kassebaum Baker, հուլիսի 29, 1932(1932-07-29)[2][3], Տոպիկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Կանզաս նահանգից (1978-1997 թվականներին)։

Նենսի Կասեբաում
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կանզասի համալսարան (1954)[1], Միչիգանի համալսարան (1956)[1], տարրական դպրոց[1] և Topeka High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ղեկավար
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 29, 1932(1932-07-29)[2][3] (91 տարեկան)
Ծննդավայր Տոպիկա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Alf Landon?
Ամուսին John Philip Kassebaum? և Howard Baker?
Զավակներ Richard Kassebaum?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Նենսի Լենդոնը ծնվել է Տոպիկայում (Կանզասի նահանգ) 1932 թվականի հուլիսի 29-ին։ Նրա հայրը՝ Ալֆրեդ Մոսման Լենդոնը, հաջողակ նավթագործ էր, Կանզասի կրկնակի նահանգապետ և 1936 թվականին նախագահի թեկնածու։ Նենսիի մայրը՝ Թեո Կոբբ Լենդոնը, երաժիշտ էր, նվագում էր դաշնամուր և տավիղ[5]։

Նենսին Տոպիկայի ավագ դպրոցն ավարտել է 1950 թվականին։ 1954 թվականին ավարտել է Կանզասի համալսարանը։ 1956 թվականին ստացել է Միչիգանի համալսարանի դիվանագիտության պատմության մագիստրոսի աստիճան։ Այնտեղ էլ հանդիպել է Ջոն Կասեբաումին, որի հետ ամուսնացել է 1956 թվականին։ Այդ ժամանակ էլ նա դարձավ իրենց ընտանեկան «Kassebaum Communications» ընկերության փոխնախագահ [Քասսեբաում Քոմյունիքեյշնս], որն ուներ երկու ռադիոկայան[6][7]։ Նրանք բնակություն են հաստատել Մեյզայում (անգլ.՝ Maize), որտեղ դաստիարակում էին չորս երեխաների[8]։ 1975 թվականին Նենսին և Ջոնը սկսեցին առանձին ապրել, պաշտոնապես բաժանվել են 1979 թվականին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո Կասեբաումը տեղափոխվել է Վաշինգտոն քաղաք։ Այնտեղ աշխատել է որպես Կանզասից սենատոր Ջեյմս Փիրսոնի օգնական։ 1978 թվականին հաղթել Է ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ դառնալով Փիրսոնի իրավահաջորդը։ Նրա նախկին ղեկավարը պաշտոնը պետք է լքեր 1979 թվականի հունվարին, սակայն պաշտոնաթող Է եղել ժամկետից շուտ։ Դրա պատճառով Կասեբաումը երդման արարողությունը տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նախքան Կասեբաումը, Կոնգրեսի վերին պալատում բոլոր կանայք սենատորների այրիներն էին։ Սենատորի մահից հետո նահանգի կառավարիչը նրա պաշտոնում կին է նշանակել, որպեսզի նա ժամանակավորապես զբաղեցնի թափուր տեղը։

1996 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ Թենեսիի նախկին սենատոր Հովարդ Բեյքերի հետ[9]։ Այս ամուսնությունն առաջինն էր գործող և նախկին սենատորների միջև[10]։

2018 թվականին Կանզասի նահանգապետի ընտրություններում պաշտպանել Է դեմոկրատ Լորա Քելլիին[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  5. Paul Hendrickson, “His Daughter, the Senator–Elect from Kansas; Alf Landon Aimed for Washington, Now Nancy Kassebaum Is Going,” 30 November 1978, Washington Post: G1.
  6. «Nancy Landon Kassebaum | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Etats-Unis House of representatives Office of history and preservation, House (U S. ), Committee on House Administration Staff Women in Congress, 1917-2006. — Government Printing Office, 2006. — 1020 с. — ISBN 9780160767531
  8. «Women in Congress - Nancy Landon Kassebaum, Senator from Kansas». 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Nancy Kassebaum and Howard Baker» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Donna Hightower-Langston A to Z of American Women Leaders and Activists. — Infobase Publishing, 2014-05-14. — 305 с. — ISBN 9781438107929
  11. WIBW. «Laura Kelly touts growing list of Republican support» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «GOP stalwart Nancy Kassebaum picks Democrat Laura Kelly over Kris Kobach». kansascity (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Կասեբաում» հոդվածին։