Նենադ Էրիչ (սերբ.՝ Ненад Ерић, մայիսի 26, 1982(1982-05-26)[1], Պոժեգա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Ղազախստանում ապրող սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ, Ղազախստանի վեցակի չեմպիոն (2014-2019)։

Նենադ Էրիչ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1982(1982-05-26)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՊոժեգա, Q96482128?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա և Չեռնոգորիա,  Սերբիա և  Ղազախստան
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Nenad Erić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սերբիայի Պոժեգա փոքրիկ քաղաքում։ 17 տարեկան հասակում սկսել է հանդես գալ խաղալ տեղի երկրորդ դիվիզիոնի «Սլոգա» ակումբում։ 2002 թվականի մրցաշրջանն անցկացրել է «Ռադնիչկիում», որից հետո հինգ տարի հանդես է եկել սերբական «ՕՖԿ Բելգրադ» ակումբում, սակայն հաճախ վարձակալվել է սերբական տարբեր ակումբների կողմից։ 2007 թվականին Էրիչին գնել է Չեչակ քաղաքի «Բորաց» ակումբը։ Ակումբի գլխավոր մարզիչը եղել է Միոդրագ Բոժովիչը, որը 2008 թվականից մարզել է ռուսական «Ամկար», «Մոսկվա», «Դինամո» և «Լոկոմոտիվ» ակումբներին։

2008 թվականինին Էրիչը «Բորաց» ակումբից 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբ։ 2008 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանից վարձակալությամբ հանդես է եկել առաջին դիվիզիոնի Բառնաուլի «Դինամոյում»։ 2009 թվականին Էրիչը վերադարձել է Սիբիր, որտեղ մասնակցել է մեկ գավաթային հանդիպման։ Խաղային պրակտիկայի բացակայությունը նրան ստիպել է տեղափոխվել Ղազախստան։

2010 թվականին Էրիչը մեկ տարվա պայմանագիր է կնքել Ալմա Աթայի «Կայրաթի» հետ[2]։ 2011 թվականին տեղափոխվել է Աստանայի «Լոկոմոտիվ Աստանա» ակումբ, որն էլ հետագայում անվանվել է «Աստանա»[3]։ «Աստանայում» էրիչը հասել է մի շարք հաջողությունների․ նախ 2012 թվականին նվաճել է Ղազախստանի գավաթը, ապա արժանացել արծաթե մեդալի՝ 2013 թվականի առաջնությունում, որից հետո չորս տարի անընդմեջ դարձել է Ղազախստանի չեմպիոն (2014-2017), 2015 թվականին՝ Ղազախստանի սուպերգավաթակիր, 2016 թվականին՝ Ղազախստանի գավաթակիր։

2012 և 2013 մրցաշրջանների արդյունքների հիման վրա ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի լեգեոներների խորհրդանշական հավաքականում[4][5]։

Ղազախստանի հավաքականում խմբագրել

2014 թվականի հունիսի 13-ին Էրիչը ստացել է Ղազախստանի քաղաքացիություն, նորամուտը նշել Է Ղազախստանի հավաքականում Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ։ Առաջին խաղն անցկացրել է 2015 թվականի փետրվարի 18-ին Թուրքիայում, Մոլդովայի հետ ընկերական խաղում (1:1)[6]։ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/2019 խմբային փուլի ավարտից հետո Էրիչը ավարտել է կարիերան Ղազախստանի ազգային հավաքականում[7]։

Նվաճումներ խմբագրել

  • Ղազախստանի վեցակի չեմպիոն (2014, 2015, 2016, 2017, 2018, 2019)
  • Ղազախստանի փոխչեմպիոն (2013)
  • Ղազախստանի գավաթակիր (2013)
  • Ղազախստանի սուպեր գավաթակիր (2015, 2018, 2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ненад Эрич: «Поражения невозможно оправдать»
  3. ФК «Локомотив» переименован в ФК «Астана»
  4. Национальная сборная Казахстана по футболу проведет товарищеский матч против сборной легионеров Премьер-лиги Чемпионата РК
  5. Символическая сборная легионеров казахстанской премьер-лиги
  6. Ненад печалится
  7. «Ненад Эрич: «По завершении Лиги наций я долго думал — и принял решение завершить выступления за сборную Казахстана» - Футбол». Sports.kz. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենադ Էրիչ» հոդվածին։