Նեմանյա Նիկոլիչ (չեռնոգոր.՝ Немања Николић, հունվարի 1, 1988(1988-01-01)[1], Վալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Մինսկ» ակումբի և Չեռնոգորիայի հավաքականի կիսապաշտպան։

Նեմանյա Նիկոլիչ
սերբ.՝ Немања Николић
Քաղաքացիությունը  Սերբիա և  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1988(1988-01-01)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Վալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1998—2004 Սերբիա Բուդուչնոտս (Վալևո)
2004—2006 Սերբիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2011 Սերբիա Ցրվենա Զվեզդա 25 (0)
2006—2007  Սերբիա Զլատիբոր Վոդա 26 (2)
2007—2008  Չեռնոգորիա Գրբալ 26 (1)
2010—2011  Սերբիա Սպարտակ Զլատիբոր Վոդա 22 (3)
2011—2012 Չեռնոգորիա Գրբալ 2 (0)
2011—2013 Սերբիա ՕՖԿ 54 (5)
2013—2015 Բելառուս Դինամո (Մինսկ) 53 (4)
2015 Բելառուս ԲԱՏԷ 10 (1)
2016 Իսրայել Հապոել (Թել Ավիվ) 17 (3)
2017 Սերբիա Վոժդովաց 14 (2)
2017—2018 Իսրայել Հապոել Ռաանանա 34 (0)
2019— Բելառուս Մինսկ 0 (0)
Ազգային հավաքական
2008—2011 Չեռնոգորիա Չեռնոգորիա (մինչև 21) 9 (1)
2009—2016 Չեռնոգորիա Չեռնոգորիա 13 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.03.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 31.12.2016

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Նեմանյա Նիկոլիչը «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի սան է։ 2006-2008 թվականներին վարձավճարով խաղացել է «Զլատիբոր Վոդա» և «Գրբալ» ակումբներում։ Վարձակալությունից վերադառնալուց հետո նա 25 հանդիպում է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»։ 2010-2011 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Սպարտակ Զլատիբոր Վոդա» ակումբում։ 2011 թվականին պայմանագիր է կնքել ՕՖԿ-ի հետ։

2013 թվականին Նեմանյա Նիկոլիչը տեղափոխվել է «Դինամո» (Մինսկ) երկուսուկես տարով[2]։ Առաջին մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մայրաքաղաքային թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ 2014 թվականի մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Եվրոպայի լիգայի խմբային փուլում անցկացրել է 6 հանդիպում և խփել 2 գոլ՝ աչքի ընկնելով հունական ՊԱՕԿ և իտալական «Ֆիորենտինա» ակումբների դեմ խաղերում։ Ընդգրկվել է Բելառուսի առաջնության երկրորդ խորհրդանշական հավաքական (թիմ B): 2015 թվականի հուլիսին դարձել է Բորիսով քաղաքի ԲԱՏԷ ակումբի խաղացող։ 2019 թվականի մարտին պայմանագիր է կնքել «Մինսկի» հետ՝ մինչև 2019 թվականի ավարտը[3][4]։

Ազգային հավաքականում խմբագրել

2008 թվականին կատարել է նորամուտը Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի կազմում, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է 9 հանդիպում և խփել 1 գոլ։ 2009 թվականին նշել է նորամուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուելսի հավաքականի հետ խաղին։

Ձեռքբերումներ խմբագրել

«Դինամո» (Մինսկ)
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր – 2014
  • Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր – 2013
ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն – 2015
Ցրվենա Զվեզդա
  • Սերբիայի գավաթակիր (1) – 2009/10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Минское «Динамо» подписало контракт с Николичем». 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  3. Бывший полузащитник БАТЭ и "Динамо" Неманья Николич перешел в "Минск"(չաշխատող հղում). Прессбол. 23 марта 2019.
  4. Неманья Николич подписал контракт с «Минском» Արխիվացված 2020-02-25 Wayback Machine. Футбольный клуб "Минск". 23 марта 2019.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Նիկոլիչ» հոդվածին։