Նեկրասովի պուրակ (Յալթա)

պուրակ Յալթայում

Նեկրասովի պուրակ (ռուս.՝ Сквер Некрасова), պուրակ Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում։ Բացվել է 1971 թվականին։

Նեկրասովի պուրակ
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա

ՊատմությունԽմբագրել

Նեկրասովի պուրակը Յալթայի համեմատաբար երիտասարդ պուրակներից է, այն հարակից է Լենինի անվան առափնյա փողոցին։ Սկսվում է առափնյա փողոցի տների առաջին թաղամասի վերջում, Լենինի հուշարձանի կողմից ընթանալու դեպքում։ Նախապատերազմյան շրջանում առափնյա փողոցի կողմից այն փակվում էր խանութներով, որտեղ վաճառում էին զանազան հուշանվերներ[2]։

Ռուս մեծանուն բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ (1971 թվական) որոշվեց այստեղ հիմնել պուրակ՝ նրան տալով բանաստեղծի անունը։ Դրանից մոտ հարյուր տարի առաջ՝ 1876 թվականին, Ն. Ա. Նեկրասովը որոշ ժամանակ ապրել է «Ռոսիա» հյուրանոցում (այժմ՝ «Տավրիդա» հյուրանոց)։ Պուրակի մուտքի մոտ կա շատրվան։ Այստեղից հարմար է գնալ դեպի առափնյային զուգահեռ Սադովայա փողոց[2]։

1990-ականների վերջերին շատրվանի մոտ բացվեց «Շատրվանի մոտ» սրճարանը։ Այնուհետև, 2013 թվականին, Նեկրովսկի հրապարակում, որտեղ նախկինում լողացող կնոջ «Պատանեկություն» քանդակով (հեղինակ՝ քանդակագործ Ի. Պ. Շմագուն[3]) շատրվանն էր, «Սոյուզտորգ» ընկերությունը, որը «Շատրվանի մոտ» սրճարանի սեփականատերն է և քաղաքապետարանից վարձակալել է շատրվանը, սկսեց 4-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Յալթայի բնակիչները հանրահավաք անցկացրին քաղաքային գործադիր կոմիտեի շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել պուրակի ոչնչացումը։ Սակայն ներդրողները և տեղական իշխանությունները, նույնիսկ Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո, չլսեցին քաղաքացիներին, և արդյունքը եղավ «Շատրվանի մոտ» առևտրի կենտրոնը, որը կառուցվեց առափնյա փողոցի պատմական մասում[2]։

Կենտրոնի կառուցումն առաջացրել է մի մեծ խնդիր. այն փակել է քաղաքի կենտրոնի Սադովայա և Կարլ Մարքսի փողոցների և դրանց հարակից բնակելի զանգվածի օդափոխությունը։ Այժմ այնտեղ արտանետվող գազերի կենտրոնացումը բազմակի ավելացել է[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Сквер Некрасова»։ Վերցված է 2019 Փետրվար 25 
  3. «Арбатская Ю., Вихляев К. Ялта. Сквер Некрасова. История»։ Վերցված է 2019 Փետրվար 25 

Արտաքին հղումներԽմբագրել