Լենինի հուշարձան (Յալթա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` ՌԽՖՍՀ կառավարության առաջին նախագահ, ԽՍՀՄ հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ Վլադիմիր Ուլյանովին (Լենին)։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։
Լենինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան և արձան |
Ստեղծում | 1954 |
Երկիր | ![]() ![]() |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Նյութ | բրոնզ և մարմար |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԽորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի անվան առափնյա փողոց։ Այն ասֆալտապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև արմավենիներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափնյա փողոցի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել[2]։
Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի բրոնզե արձանը կանգնած է կարմիր մարմարից պատրաստված հսկայական պատվանդանի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի անվան առափնյա փողոցի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին։ Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա Ղրիմում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Լենինի հուշարձանը 1977 թվականի լուսանկարում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=8231584000
- ↑ «Первый Ялтинский «ЛЕНИН»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Фото памятников Ялты».