Նելսան Էլիս (անգլ.՝ Nelsan Ellis, նոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1], Harvey, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] - հուլիսի 8, 2017(2017-07-08)[2][1], Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասան, դրամատուրգ, կինոպրոդյուսեր, սցենարիստ և կինոռեժիսոր։ Առավել հայտնի է «Իրական արյուն» ամերիկյան հեռուստասերիալում (2008-2014) կատարած Լաֆայետ Ռեյնոլդսի դերով[4][5]։

Նելսան Էլիս
Ծնվել էնոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1]
ԾննդավայրHarvey, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էհուլիսի 8, 2017(2017-07-08)[2][1] (39 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Thornridge High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր

Վաղ տարիներ խմբագրել

Էլիսը ծնվել է Իլինոյս նահանգի Հարվի քաղաքում՝ Չիկագոյի մերձակայքում։ Երբ Էլիսը, նրա եղբայրներն ու քույրերը երեխաներ էին, նրանց մայրը, որը միայնակ էր մեծացնում երեխաներին ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո, իր եղբոր մահից հետո լրջորեն սկսել է տառապել հոգեկան խանգարումներով։ Արդյունքում Էլիսի, նրա եղբայրների ու քույրերի պաշտպանության ու հոգածության իրավունքն անցել է պետությանը։ Հետո նրանց դաստիարակել է տատիկը, որը բնակվել է Ալաբամա նահանգի Բեսեմեր քաղաքում։ Ալաբամա նահանգում Էլիսը մեկ տարի հաճախել է Ջես Լանյեի անվան միջնակարգ դպրոց, հետո տեղափոխվել է Մաք-Ադորի անվան միջնակարգ դպրոց։ Նա Իլինոյս է վերադարձել 15 տարեկան հասակում, որտեղ ապրել է մորաքրոջ հետ, իսկ 1997 թվականին ավարտել է Իլինոյս նահանգի Դոլթոն քաղաքում գտնվող Thornridge միջնակարգ դպրոցը։

17 տարեկանում նա միացել է Միացյալ Նահանգների ծովային հետևակայիններին, բայց շուտով հեռացել է նրանցից։ Դրանից հետո Էլիսը սովորել է Իլինոյս նահանգի համալսարանում։

2008 թվականին՝ 22 տարեկան հասակում, ընդունվել է Ջուլիարդի դպրոց, որտեղ նա ընկերացել է ապագա խաղընկեր Ռուտինա Ուեսլիի հետ, որը «Իրական արյուն» սերիալում խաղացել է նրա զարմուհու՝ Թարայի դերը։ Հետագայում՝ 2004 թվականին, Էլիսը ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան։

Մահ խմբագրել

Մահվանից մի քանի տարի առաջ պայքարել է ալկոհոլի և թմրամոլության դեմ։ Մահացել է հիվանդանոցում՝ տեղափոխվելուց չորս օր անց՝ սրտային սուր անբավարարության պատճառով։ Նա ընդամենը 39 տարեկան էր[6]։ Եղել է ամուսնացած, ունեցել է երկու որդի (Բրոեն) և նորածին դուստր։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 Կորած Lost Հոֆա
2005 Ջերմ աղբյուրներ Warm Springs Ռոյ Քոլյեր
2005 Հատուկ բաժին The Inside Քարթեր Հովարդ
2005 Ոտնձգություն Trespass Դոնի
2007 Վերոնիկա Մարս Veronica Mars Ապոլո Բուկենյա
2007 Առանց հետքի Without a Trace Դենգ Նիմիերի
2008-2014 Իրական արյուն True Blood Լաֆայեթ Ռեյնոլդս
2008 Ճեպընթաց The Express Ուիլ Դևիս կրտսեր
2009 Տաղանդ Talent Թիթ
2009 Մենակատարը The Soloist Դևիդ Քարթեր
2010 Իրական արյան կաթիլ A Drop of True Blood Լաֆայեթ Ռեյնոլդս
2011 Սպասուհի The Help մատուցող Հենրի
2012 Աստվածների խաղեր Gods Behaving Badly Դիոնիս
2015 Բանտային փորձ Սթենֆորդում The Stanford Prison Experiment
2016-2017 Տարրական Elementary Շինվել Ջոնսոն
2017 Րոքսան Րոքսան Roxanne Roxanne պարոն Լեսթեր

Ռեժիսոր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում
2010 Էջ 36 Page 36
2013 Damn Wonderful

Սցենարիստ

Տարի Անվանում Բնօրինակ անվանում
2005 Ոտնձգություն Trespass
2010 Էջ 36 Page 36

Պրոդյուսեր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Ոտնձգություն Trespass գործադիր պրոդյուսեր
2006 Ծաղկի խանութ Flower Shop գործադիր պրոդյուսեր
2010 Էջ 36 Page 36 գործադիր պրոդյուսեր
2011 Ճեպընթաց The End of Thorns գործադիր պրոդյուսեր
2013 Գնացք Train(ed) գործադիր պրոդյուսեր
2013 Damn Wonderful գործադիր պրոդյուսեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2008 Ուղեկից Մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դեր Իրական արյուն Հաղթանակ
2009 Հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմ Իրական արյուն Հաղթանակ
2009 Scream Awards Երկրորդ պլանի լավագույն դերասան Իրական արյուն Առաջադրված
2009 Scream Awards Լավագույն ստեղծագործական անսամբլ Իրական արյուն Առաջադրված
2009 NewNowNext Awards Դերասան փառքի առջև Հաղթանակ
2009 Ewwy Award Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան Իրական արյուն Հաղթանակ
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան Իրական արյուն Առաջադրված
2010 Scream Awards Լավագույն ստեղծագործական անսամբլ Իրական արյուն Առաջադրված
2011 NAACP Image Award Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան Իրական արյուն Առաջադրված
2011 Scream Award Լավագույն ստեղծագործական անսամբլ Իրական արյուն Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 'True Blood' Actor Nelsan Ellis Dead at 39
  3. Herrmann, Andrew (2008 թ․ նոյեմբերի 22). «'True Blood' actor Nelsan Ellis credits Thornridge teachers with on- and off-screen success». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին. «Ellis, now 30»
  4. Schneider, Michael (2007 թ․ օգոստոսի 9). «HBO rolls with Ball's 'True Blood'». Daily Variety. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  5. Mitovitch, Matt Webb (2007 թ․ օգոստոսի 10). «True Blood Vampire Saga Tests Positive at HBO». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Parker, Ryan (2017 թ․ հուլիսի 8). «'True Blood' Star Nelsan Ellis Dies at 39». Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.