Նեդիմ Գյուրսել

թուրք գրող

Նեդիմ Գյուրսել (թուրքերեն՝ Nedim Gürsel, ապրիլի 5, 1951(1951-04-05)[1][2], Այնթապ, Թուրքիա[3]), թուրք գրող։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։

Նեդիմ Գյուրսել
թուրքերեն՝ Nedim Gürsel
Ծնվել էապրիլի 5, 1951(1951-04-05)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրԱյնթապ, Թուրքիա[3]
Մասնագիտությունգրող և համալսարանի դասախոս
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան և Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III (1979)[4]
Ուշագրավ աշխատանքներQ26836037?
ԱշխատավայրԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն[5] և Փարիզի համալսարան
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
 Nedim Gürsel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նեդիմ Գյուրսելը մեծացել է Բալըքեսիրում։ Նրան խնամել է պապը։ 1970 թվականին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը, որտեղ հաճախել են միայն Ստամբուլի հարուստ խավի ներկայացուցիչները։ Վաղ տարիքում սկսել է տպագրվել գրական հանդեսներում։ Սորբոնի համալսարանում սովորելու համար՝ մեկնել է Փարիզ, որտեղ պաշտպանել է Նազըմ Հիքմեթի և Լուի Արագոնի աշխատությունների թեմաներով[6]։ 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման պատճառով՝ երեք տարի մնացել է Ֆրանսիայում։ Արդյունքում, սկսել է թուրքական գրականություն դասավանդել Սորբոնում և Արևելքի լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO)[7]: 1982 թվականից աշխատում է Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնում։ Գլխավորում է թուրքական գրականության ուսումնասիրությունների բաժինը։

Ստեղծագործություններ խմբագրել

Նեդիմ Գյուրսելը մի շարք վեպերի, նովելների, էսսեների, ճանապարհորդական նոթերի, ինչպես նաև ֆրանսերենից թուրքերեն թարգմանությունների հեղինակ է։ Նրա գրքերի մի մասը արգելվել են Թուրքիայում, ենթարկվել խիստ գրաքննության։ Նրա «Ալլահի դուստրերը» վեպի տպագրությունից հետո, սպառնացել են բանտարկել։

Հատընտիր ստեղծագործություններ խմբագրել

  • Կանանց գիրքը/ Kadinlar Kitabi (1975, վեպ)
  • Անավարտ ամառ/ Uzun Sürmüs Bir Yaz (1976)
  • Առաջին կինը/ Ilk Kadin (1986)
  • Ստամբուլ, իմ սեր/ Sevgilim Istanbul (1986, էսսե)
  • Վերջին տրամվայը/ Son Tramvay (1991, նովելներ)
  • Սեն Նազերիի թերթը/ Saint Nazaire Günlügü (1995)
  • Վերադարձ Բալկաններ/ Balkanlara Dönüs (1995)
  • Նվաճողը (Ֆաթիհ)/ Bogazkesen, Fatih’in Romani (1996, պատմական վեպ)
  • Նազըմ Հիքմեթը և թուրքական ազգային գրականությունըNâzim Hikmet ve Geleneksel Türk Yazisi (2000, էսսե)
  • Յաշար Քեմալ/ Yasar Kemal (2000, էսսե)
  • Արագոն՝ հավերժական շարժում/ Aragon: Baskaldiridan Gerçege (2000, էսսե)
  • Բռնված ձկան ծայրին. թուրքական մանկություն/ Sag Saglim Kavussak, Çocukluk Yillari (2004, ինքնակենսագրություն)
  • Ալլահի դուստրերը/ Allah'in Kizlari (2008, վեպ)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Nedim Gürsel. Poitiers: Office du livre en Poitou-Charentes, 1992
  • Seval H. Yeryüzünde bir yolcu Nedim Gürsel. Güneşli: Doğan Kitap, 2006 (интервью с писателем)
  • Nedim Gürsel'e armağan: edebiyatta 40 yıl: Pera'dan Paris'e/ Miscellanées en l'honneur de Nedim Gürsel: 40 années de littérature: de Péra à Paris. Istanbul: Galatasaray Üniversitesi, 2006
  • Nedim Gürsel: fascination nomade/ S. Seza Yilancioğlu, ed. Paris: l'Harmattan, 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեդիմ Գյուրսել» հոդվածին։