Նեբո լեռ (արաբ․՝ جبل نيبو‎‎ Jabal Nībū; եբրայերեն՝הַר נְבוֹ Har Nevo, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունում հիշատակված է Նաբավ լեռ անվանումով), ծովի մակերևույթից մոտավորապես 710 մետր բարձրություն ունեցող սար Հորդանանում։ Աստվածաշնչում հիշատակված է որպես մի վայր, որտեղից Մովսեսը հայացք է գցել Խոստացյալ՝ Ավետյաց երկրի վրա։ «Հին կտակարանի» «Օրենքի երկրորդումը» գրքի վերջին՝ «Մովսեսի մահը» գլխում գրված է. «Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասեի ամբողջ երկիրը, Հուդայի ամբողջ երկիրը մինչև հեռավոր ծովը, անապատն ու շրջապատը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր»:

Նեբո
Տեսակլեռ
Երկիր Հորդանան
Վարչատարածքային միավորՄադաբայի մարզ
ԼեռնաշղթաԱբարիմ
Բարձրությունը ծովի մակարդակից808 մետր

Սարի գագաթից բացվում է Սուրբ երկրի համայնապատկերը, դեպի հյուսիս՝ Հորդանան գետի հովիտը։ Պարզ եղանակին երևում են նաև Արևմտյան ափը, Երիքով քաղաքը և նույնիսկ Երուսաղեմը։

Կրոնական նշանակությունը խմբագրել

Ըստ Աստվածաշնչի «Երկրորդ օրենք» գրքի վերջին գլխի՝ Մովսեսը բարձրացել է Նեբո լեռը՝ դիտելու Քանանի երկիրը, ուր, Տիրոջ խոսքի համաձայն, չպիտի մուտք գործեր ու ոտք դներ։ Նա մահացել է Մովաբում[1] և, քրիստոնեական ավանդույթի համաձայն, թաղվել է սարի վրա, թեև նրա գերեզմանը զատորոշված չէ։ Աստվածաշնչի վերոնշյալ գլխում այդ մասին գրված է. «Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը»։ Իսլամական որոշ ավանդություններ ևս հաստատում են, որ թաղված պիտի լինի Նեբո սարի վրա[2], թեև որպես Մովսեսի հուղարկավորման վայր նշվում է նաև Երիքովից 11 կիլոմետր դեպի հարավ և Երուսաղեմից 20 կիլոմետր դեպի արևելք, Հուդայի լեռներում գտնվող Մաքամ էլ-Նաբի Մուսա սրբավայրը[3]։ Ուսումնասիրողները մինչև օրս էլ շարունակում են վիճել, թե ներկայումս Նեբո անվանվող սարը Աստվածաշնչի «Օրենքի երկրորդումը» գրքում հիշատակվող լե՝ռն է արդյոք։

Աստվածաշնչի «Մակաբայեցիների Բ գրքի» համաձայն՝ Երեմիա մարգարեն այս սարի քարանձավում է թաքցրել Ուխտի տապանակը։

2000 թվականի մարտի 20-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Սուրբ երկիր իր ուխտագնացության ժամանակ այցելել է նաև Նեբո[4], բյուզանդական մատուռի մոտ ձիթենի տնկել՝ որպես խաղաղության խորհրդանիշ[5]։ Իսկ Բենեդիկտոս 17-րդ պապը, 2009 թվականին այցելելով այս վայրը, ճառ է արտասանել և սարի գագաթից հայացք գցել Երուսաղեմին[6]։

Նեբո լեռան գագաթին տեղադրված է իտալացի քանդակագործ Ջոնվաննի Ֆանտոնիի քանդակած օձաձև խաչը, որը խորհրդանշում է անապատում Մովսեսի կերտած բրոնզե օձը և այն խաչը, որի վրա գամել են Հիսուս Քրիստոսին (John  3:14):

Պատմություն խմբագրել

Երկգագաթ սարի Սյաղա անվանումը կրող կատարին՝ 710 մետր բարձրության վրա[7],1933 թվականին բյուզանդական եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել[8] և մի վանքի մնացորդներ[9]։ Պեղումներն ու հնագիտական հետազոտությունները հագեցրել են այն եզրակացության, որ եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի երկրորդ կեսին՝ հիշատակելու համար Մովսեսի վախճանի վայրը։ Կառուցվածքով բազիլիկ հիշեցնող եկեղեցին հինգերորդ դարի վերջերին ընդարձակել են, իսկ 597 թվականին վերակառուցել։ Խճանկարով պատված հատակի ներքևում հայտնաբերվել են վեց շիրիմ։ Այս եկեղեցին առաջին անգամ հիշատակել է Էթերի տիկինը՝ դեպի Սուրբ երկիր իր կատարած ուխտագնացության մասին նամակ-հաշվետվությունում։

Իսկ նոր ժամանակներում կառուցված պրեսբիտերական մատուռի հատակին տարբեր ժամանակաշրջանների վերագրվող խճանկարեր կարելի է տեսնել։

Մովսեսի մեմորիալը, որտեղ բյուզանդական խճանկարներ են գտնվում, 2007 թվականին փակվել էր՝ վերանորոգման նպատկով։ Այն վերաբացվել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին[10][11][12]։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deuteronomy  34:1-6
  2. Islamic sites in Jordan Արխիվացված 2013-11-10 Wayback Machine
  3. Amelia Thomas; Michael Kohn; Miriam Raphael; Dan Savery Raz (2010). Israël & the Palestinian Territories. Lonely Planet. էջ 319. ISBN 9781741044560.
  4. Pope speaks of 'inseparable' bond between Christians, Jews
  5. Piccirillo, Michele (2009). Mount Nebo (Studium Biblicum Franciscanum Guide Books, 2) p. 107.
  6. http://www.catholicnewsagency.com/news/pope_benedict_begins_his_pilgrimage_on_mt._nebo/
  7. Also found as "Siyagha" the peak is (710 metres), while the south eastern peak "el-Mukhayyat" is 790 metres. Piccirillo, Michele (2009). Mount Nebo. p. 17.
  8. «Complete compendium of Mount Nebo». Madain Project. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  9. Piccirillo, Michele (2009) Mount Nebo (Studium Biblicum Franciscanum Guide Books, 2) pp. 14–15. Extract from Sylvester Saller The Memorial of Moses on Mount Nebo Jerusalem 1941, pp. 15–18.
  10. «Moses Memorial Church». Madain Project. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. http://www.jordantimes.com/news/local/moses-memorial-reopens-mount-nebo-after-10-years-renovation

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբո (լեռ)» հոդվածին։