«Նարցիս» (իտալ.՝ Narciso), իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարը, որ ստեղծվել է 1597-1599 թվականներին։ Ներկայում պահվում է Հռոմում՝ Հնագույն արվեստի ազգային պատկերասրահում։

Նարցիս
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո
տարիմոտ 1600[1]
բարձրություն110 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀնագույն արվեստի ազգային թանգարան
հավաքածուՀնագույն արվեստի ազգային թանգարան
հիմնական թեմաՆարգիզ
կայք
Ծանոթագրություններ
 Narcissus by Caravaggio Վիքիպահեստում

Սկզբում նկարը Կարավաջոյին վերագրել է իտալացի արվեստագետ Ռոբերտո Լոնգին 1916 թվականին[2]։ Հայտնի են նկարչի ընդամենը երկու աշխատանքներ, որ ստեղծված են դասական առասպելաբանության սյուժեներով, չնայած դա ավելի շուտ կապված է պահպանված լինելու հարցի հետ, քան նրա ստեղծագործական ուղղվածության։ Նարցիսը, ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններում» շարադրված լեգենդի, գեղեցիկ պատանի է, որը սիրահարվում է իր արտացոլանքին։ Չկարողանալով աչքը կտրել իր արտացոլանքից՝ նա մահանում է իր կրքից և նույնիսկ Ստիքսը հատելիս շարունակում է նայել իր արտացոլանքին[3]։

Նարցիսի պատմությունը հաճախ է հիշատակվել կամ վերապատմվել գրականության մեջ, օրինակ՝ Դանթե Ալիգիերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի կողմից[3]։ Այն լավ հայտնի է եղել նաև հավաքորդների շրջանում, որտեղ Կարավաջոն եղել է այդ շրջանում, ինչպիսիք էին կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեն ու բանկիր Վինչենցո Ջուստինիանին։ Կարավաջոյի ընկերը՝ բանաստեղծ Ջամբատիստա Մարինոն, ստեղծել է Նարցիսի նկարագրությունը[3]։

Նարցիսի պատմությունը հատկապես գրավիչ է եղել նկարիչների համար։ Ըստ Վերածննդի տեսաբան Լեոն Բատիստա Ալբերտիի՝ «գեղանկարչության գյուտարարը... եղել է Նարցիսը... Ի՞նչ է գեղանկարչությունը, եթե ոչ հնարավորություն արվեստի միջոցով գրկում ամփոփել այն նույն ջրային հարթությունը»[4]։

Կարավաջոն պատանուն պատկերել է դիպակե նրբագեղ կամզոլով։ Նա երկու ձեռքերն էլ պարզել է դեպի ջուրը և նայում է իր արտացոլանքին[3]։ Նկարը փոխանցում է մտածկոտ մելանխոլության մթնոլորտ. Նարցիսի կերպարանքն իր արտացոլման հետ միասին պարփակված է շրջանակի մեջ, որի սահմաններից դուրս մթություն է, և նա կազմում է այդ նկարի միակ իրականությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Caravaggio and Bernini
  2. Metropolitan Museum of Art The Age of Caravaggio. — New York, N.Y.: Metropolitan Museum of Art, 1985. — С. 265. — ISBN 9780870993800
  3. 3,0 3,1 3,2 3,3 Posèq, Avigdor The Allegorical Content of Caravaggio's "Narcissus" (und) // Notes in the History of Art. — 1991. — Т. 10. — № 3. — С. 21—31.
  4. Saslow, James M. The Desiring Eye: Gender, Sexuality, and the Visual Arts // A Companion to Renaissance and Baroque Art / Bohn, Babette; Saslow, James M.. — Wiley-Blackwell, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Narcissus». Նկարի էջը պատկերասրահի կայքում (անգլերեն).