Նարինջներով հրեա կինը (լեհ.՝ Żydówka z pomarańczami), ինչպես նաև «Նարինջներ» (լեհ.՝ Pomarańczarka) կամ էլ «Նարինջներով վաճառողուհին» (լեհ.՝ Przekupka z pomarańczami)[2], նկարը նկարված է իմպրեսիոնիզմի տարրերով ռեալիզմ ոճով և պատկանում է լեհ նկարիչ Ալեքսանդր Գերմիմսկու վրձնին, որը պատկերել է տարեց հրեա կնոջը մրգերի զամբյուղներով՝ քաղաքի բնապատկերի ֆոնին։ Կտավը նկարվել է 1880-1881 թվականներին և իրենից ներկայացնում է յուղաներկով գունանկարչություն 66×55 սանտիմետր չափի վրա։ Ներկայումս պահվում է Վարշավայի ազգային թանգարանում։

Նարինջներով հրեա կինը
տեսակգեղանկար
նկարիչAleksander Gierymski?
տարի1880
բարձրություն66 ± 1 սանտիմետր
լայնություն55 ± 1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎարշավայի ազգային թանգարան
հավաքածուՎարշավայի ազգային թանգարան
https://culture.pl/en/work/jewess-with-oranges-aleksander-gierymski կայք
Ծանոթագրություններ
 Jewish woman selling oranges Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կտավը նկարվել է 1880-1881 թվականներին Վարշավայում։ Այդ ժամանակ Ջերմիսկին սերտորեն շփման մեջ էր գտնվում մշակույթի գործիչների հետ՝ գրելով հոդվածներ պոզիտիվիստական «Վենդրովեց» շաբաթաթերթի համար մասնավորապես նկարիչ Ստանիսլավ Վիտկեվիչի և գրականագետ Էնթոնի Սիգետինսկու հետ։ Հենց այդ ժամանակ էլ նրանց կողմից ստեղծվել է իրատեսական ժանրի տեսարանների շարքը՝ պատկերելով Պովիսլերիև Վարշավայի այլ աղքատ շրջանների հրեա բնակիչների կյանքը։ Այդ շարքի աշխատանքներից են համարվում նաև «Դարպաս Վարշավայի հին քաղաքում»-ը և «Տոնական շեփորներ»-ի մի քանի տեսակ[3][4]։

Սկզբում նկարը պատկանել է Վարշավայում գտնվող Մշակույթի տուն հնաոճ իրերի խանութին, որտեղից էլ Ազգային թանգարանը ձեռք էր բերել այն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1939 թվականին Լեհաստանը գրավելու ժամանակ նացիստներն առևանգել են նկարը։ 1945 թվականից ի վեր Լեհաստանը ձգտում էր հետ վերադարձնել կտավը։

2010 թվականին նկարը հայտնվել է Գերմանիայի հնաոճ իրերի շուկայում։ Այն վաճառքի է հանվել 2010 թվականի նոյեմբերի 27-ին, Համբուրգի մերձակայքում գտնվող Բուխտեհուդե քաղաքում գտնվող Եվա Ալդագ տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ։ Կտավի նախնական արժեքը եղել է չորս հազար չորս հարյուր եվրո։ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը սկսել է բանակցությունները նկարը Լեհաստան վերադաձնելու շուրջ։ Աճուրդի տան տերը պնդում էր, որ ինքն աշխատանքի իրական արժեքի մասին տեղեկություն չուներ, իսկ այն նացիստները գողացել են Վարշավայի ազգային թանգարանից։ 2011 թվականին նկարը վերադարձավ Ազգային թանգարանի հավաքածուների շարքին, այն բանից հետո, երբ PZU հիմնադրամը փոխհատուցում վճարեց նկարի նախկին տիրոջը[5]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է տարեց հրեա կին, մրգերի վաճառողուհի։ Կինը կրում է հին հագուստ։ Գլխին փաթաթված կապոտ, իսկ ուսերին՝ շարֆ։ Ձեռքերում զամբյուղներ են, որոնցից մեկի մեջ երևում են նարինջները։ Վաճառողուհու դեմքի արտահայտությունը լուրջ է։ Արտահայտված են այտոսկրերը և երևում են կնճիռները, որոնք էլ ավելի են ընդգծում տխրության արտահայտությունը և անօգնական լինելու փաստը։ Նույն մոդելին նկարիչը պատկերել է նաև «Հրեա կինը կիտրոններով» և «Հրեա կինը, ով մրգերեր վաճառում» նկարներում։ Նկարի հետևի հատվածում պատկերված են քաղաքի տների կտուրները։ Կտավի ձախ ներքևի հատվածում նկարիչը թողել է իր ստորագրությունը և քաղաքի անվանումը, որտեղ նա նկարել է նկարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://cyfrowe.mnw.art.pl/en/catalog/518028
  2. Włodzimierz Kalicki. — Gazeta Wyborcza«Pomarańczarka w areszcie». www.wyborcza.pl (լեհերեն). Վերցված է 18.07.2020-ին.
  3. Włodzimierz Kalicki. — Gazeta Wyborcza«"Pomarańczarka" wróciła do kraju!». www.wyborcza.pl (լեհերեն). Վերցված է 18.07.2020-ին.
  4. Leszek Lubicki. — W KRĘGU MALARZY MŁODEJ POLSKI«Historia jednego obrazu. Aleksander Gierymski „Żydówka z pomarańczami"». www.lubicki.art.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 18.07.2020-ին.
  5. «Żydówka z pomarańczami». www.muzeumutracone.pl (լեհերեն) — Muzeum Utracone. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 18.07.2020-ին.