Նարզանի սրահ (Կիսլովոդսկ)

Նարզանի սրահ (ռուս.՝ Нарзанная галерея), 19-րդ դարի ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի առողջարանային զբոսայգում։

Նարզանի սրահ
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿիսլովոդսկ
ՓողոցKurortny Boulevard?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
ՃարտարապետSamuel Upton?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծման պատմություն խմբագրել

Առաջին կապտաժը (Մյասնիկովի գերանաշենք), որը ստեղծվել էր նարզանի աղբյուրի շուրջը, պարսպապատ փայտե ջրհոր էր։ Այն կառուցվել էր 1823 թվականին և գոյատևեց մոտ 30 տարի[1]։ Կապտաժի կողքին կառուցվել էր ծածկով պարուսինե սրահ, որը նախատեսված էր նարզանի խմելու ժամանակ այցելուների զբոսնելու, ինչպես նաև վատ եղանակից պաշտպանվելու համար[2]։

Ավելի ուշ Նարզանի սրահը կառուցելու համար Մ. Ս. Վորոնցովը հրավիրել է անգլիացի ճարտարապետ Ս. Ի. Ուփթոնին։ Նրա մտահղացման համաձայն` շենքը մեկ տանիքի տակ պետք է միավորեր աղբյուրը, սրահը և լողարանները։ 1851 թվականին նախկին փայտե կապտաժի տեղում ճարտարապետը ստեղծեց նոր քարե ավազան։ Սրահը կառուցվեց «գոթական ռոմանտիզմի» ոճով և իր տեսքով նման էր կողպեքի անցքի, որի կենտրոնում գտնվում է «բանալին»` նարզանի աղբյուրը։ Շինության ճակատները զարդարված են կամարներով և բրգաձև աշտարակիկներով։ Շինարարությունն ավարտվել է 1853 թվականին։ Սրահը մինչ օրս պահպանվել է իր սկզբնական տեսքով` կրելով ներսույթի ձևավորման աննշան փոփոխություններ։

Զարգացման պատմություն խմբագրել

 
1894 թվականի կապտաժն աղբյուրի վրա

1893 թվականի օգոստոսի 11-ին սրահի արևելյան կողմի հատակն ու հողը փուլ եկան աղբյուրի նախնական ելքի վայրից ոչ հեռու։ Այս կապակցությամբ 1893 թվականի աշնանը սկսվեց կապտաժի վերակառուցումը Կովկասի հանքային ջրերի ավագ լեռնային ճարտարագետ Կլեմենտի Ֆրանցիևիչ Ռուգևիչի ղեկավարությամբ։ Ջրհորը խորացվեց մինչև 6,5 մետր։ 1894 թվականի մայիսի 1-ից 4-ն ավարտվեց նոր քարե կապտաժի շինարարությունը, որը ձեռք բերեց սպիտակ մարմարե արտաքին երեսպատմամբ վեցանկյան տեսք։ Դրա շուրջ կառուցվեց մարմարե խրամատ, իսկ ջրհորի պատերին ամրացվեցին առյուծի գլուխի տեսքով ծորակներ, որոնք գտնվում էին մակարդակից ցածր` ջուր վերցնելու համար։ Խմելու ջուրը վերցնում էին աշխատակցուհիները, որոնց կատակով կոչում էին «նիմփաներ»։

1895 թվականին աղբյուրով ջրհորի վերևում տեղադրվեց ապակե կափույր` ածխաթթու գազը հավաքելու և աղբյուրի աղտոտումը կանխարգելելու նպատակով։ Մի քանի տարի անց ակնհայտ դարձան կապտաժի կառուցվածքային սխալները. 1900 թվականին նարզանը սկսեց դուրս հոսել ջրհորի պատերից։ 1903 թվականի մայիսին ուժեղ ջրհեղեղի հետևանքով նարզանի կապտաժը խիստ վնասվեց, պահանջվեց հիմնանորոգում, որը սկսվեց 1908 թվականի մարտին։ Ղեկավար նշանակվեց կրտսեր ինժեներ Ի. Մ. Պուգինովը։ Կրոնշտադտից հրավիրվեցին ջրասուզակներ, որոնք մանրազնին հետազոտեցին ջրհորի հատակը։ Արտահոսքի տեղում ջրհորն ամրացվեց կավե և բետոնե օղակով. ընդ որում` ջրհորի արտաքին տեսքը չփոխվեց։ 1908 թվականի մայիսին փոխարինվեց աղբյուրի ապակե կափույրը։ Հենց այդ տեսքով էլ կապտաժը պահպանվել է մինչև մեր օրերը։

Նարզանի սրահի շենքի մի մասը զբաղեցնում է ««Կիսլովոդսկի» ազգային պարկ» դաշնային բյուջետային հաստատությունը[3]։

Ջրի աղբյուրներ խմբագրել

Նարզանի սրահում ներկայացված են ընդհանուր, սուլֆատային և դոլոմիտային, սառը և տաքացրած նարզանները[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Краткая история Кисловодска». www.kmvline.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Геннадий Чернышев. «Кисловодск-гид достопримечательности». fv-tour.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Акция общественного протеста против размещения ФГБУ «Национальный парк «Кисловодский» в здании Нарзанной галереи» (ռուսերեն). 7 окт. 2016. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Нарзанная галерея в Кисловодске». www.kmvline.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել