Նատալյա Փարեմուզովա

հայ ճարտարապետ

Նատալյա ֆեոդորի Փարեմուզովա (1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1991, Թբիլիսի), հայ ճարտարապետ։

Նատալյա Փարեմուզովա
Ի ծնեՆատալյա ֆեոդորի Փարեմուզովա
Ծնվել է1907
ԾննդավայրՎԽՍՀ Թիֆլիս
Մահացել է1991
Վախճանի վայրՎրաստան Թբիլիսի
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
 Natalia Paremuzova Վիքիպահեստում

Ճարտարապետ Լևոն Վարդանովի կինը։

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան։ Նատալյա Փարեմուզովայի նախագծերով իրականացվել են Բաթում, Ախալցխա քաղաքների հատակագծերն ու կառուցապատումները, Գորիում՝ մանկավարժական ինստիտուտը և այլն։ Կազմել է Վրաստանում կառուցվելիք հյուրանոցների տիպային նախագծեր, Էջմիածնի Զվարթնոց տաճարի վերականգնման նախագիծ։

Նատալյա Փարեմուզովայի նախագծով (Լևոն Վարդանովի հետ) կառուցվել է Երևանի Հանրապետության հրապարակում մինչև 1990 թվականը կանգուն Լենինի արձանի (1940 թվական, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով) պատվանդանը (1937-1940 թվականներ, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1970 թվական, քանդվել է 1996 թվականին)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Փարեմուզովա» հոդվածին։