Նատալյա Նովակ
Նատալյա Նովակ (ուկրաիներեն՝ Новак Наталія Василівна, նոյեմբերի 21, 1955, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, 7-8-րդ գումարումների Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր։
Նատալյա Նովակ | |
Կուսակցություն՝ | Եվրոպական համերաշխություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Շևչենկոյի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 21, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ։ Կրթություն
խմբագրելՆատալյա Նովակը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 21-ին Կիևում։ Կիևի թիվ 160 միջնակարգ դպրոցի շրջանավարտ։
Գերազանցությամբ ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը և Աձնակազմի կառավարման պետական ակադեմիան։ Ունի երեք բարձրագույն կրթություն՝ պատմական, իրավաբանական և տնտեսական։
Կարիերա
խմբագրելԱշխատանքային գործունեությունը որպես ուսուցիչ սկսել է 1973 թվականին։ 1979 թվականից մինչև 1993 թվականը Կիևի կրթական հաստատություններում պատմություն, հասարակագիտություն և իրավագիտություն է դասավանդել։ 1993 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կիևի տարբեր հաստատություններում տեղեկատվության և գովազդի բաժնի վարիչի, իրավախորհրդատուի և իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոններում։
Երեք անգամ ընտրվել է Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր՝ III, IV և V գումարումների։ 2001 թվականից Կիևի քաղաքային խորհուրդում ղեկավարել է Կիևի բյուջեի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով բաժինը։
1998 թվականից եղել է «Բարեփոխումներ և կարգուկանոն» կուսակցության անդամ։ Ընտրվել է Կիևի V գումարման քաղաքային խորհրդի պատգամավոր Վիտալի Կլիչկոյի «Պորա-ՊՐՊ» դաշինքից։ Կիևյան խորհրդում ընդգրկված է եղել Վիտալի Կլիչկոյի պատգամավորչական խմբում։
Ուկրաինայի 7-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր ("ՈՒԴԱՌ"), պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։
Ուկրաինայի 8-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր (ԱԱՊ-Համերաշխություն, ընտրվել է ցուցակի 16-րդ համարով), Ուկրաինայի նախագահի, Ուկրաինայի կառավարության, գործադիր իշխանության կենտրոնական մարմինների և քաղաքական կուսակցությունների, ԲՀ քաղաքականության և արդարադատության հարցերով կոմիտեի քաղաքացիական միավորումների գործունեության օրենսդրական ապահովման հարցերով ենթակոմիտեի ղեկավար։
2015 թվականին «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության կողմից առաջադրվել է Կիևի քաղաքային ղեկավարի պաշտոնում, 1-ին փուլում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ հավաքելով ընտրողների ձայների 0,67 %-ը (5848 մարդ)[2]։
Մրցանակներ, պատվավոր կոչումներ
խմբագրել- «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» կրծքանշան
- Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (2005)
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://itd.rada.gov.ua/mps/info/page/13379
- ↑ «Результаты выборов мэра Киева 2015: итоги голосования» (ռուսերեն). newsrbk.ru. 31 октября 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Նովակ» հոդվածին։ |