Նաջաթ Վալլո-Բելկասեմը (ֆր.՝ Najat Vallaud-Belkacem, հոկտեմբերի 4, 1977(1977-10-04)[2][3], Bni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո),  ֆրանսիացի քաղաքական գործիչ, ունի մարոկկոնյան ծագում։

Նաջաթ Վալլո-Բելկասեմ
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ University of Picardie Jules Verne? և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (2000)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք մուսուլման
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1977(1977-10-04)[2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Bni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո
Քաղաքացիություն  Մարոկկո և  Ֆրանսիա
Ամուսին Boris Vallaud?
 
Կայք՝ najat-vallaud-belkacem.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Մարոկկոյի Նադոր քաղաքի մոտ գտնվող  Beni Chiker վայրում։ Ընտանիքի յոթ երեխաներից երկրորդն է եղել։ Ունի իսպանական և ալժիրական արմատներ։

1982 թվականին երեխաները մայրերի հետ տեղափոխվում են Ֆրանսիա, որի Ամեն քաղաքում հայրը աշխատում էր որպես բանվոր։ Այստեղ մեծացել և ավարտել է դպրոցը։ 2002 թվականին ավարտում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Ինստիտում ծանոթանում է Բորիս Վալլոյի (ֆր.՝  Boris Vallaud) հետ և 2005 թվականի օգոստոսի 25-ին ամուսնանում վերջինիս հետ։

2002 թվականի սկսած Ֆրանսիայի Սոցիալիստական կուսացության անդամ է, հանդես է եկել  Լեոնի քաղաքապետ  Ժերար Կոպլնի կազմում։

2007 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է Սեգոլեն Ռույալի  քարտուղարը։ 2008 թվականից նա եղել է Լեոնի քաղաքապետի խորհրդատուն մեծամասշտաբ երիտասարադական և հասարակական միջոցառումների  գծով։

2012 թվականի մայիսի 16-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը եղել է կանանց իրավունքների նախարար, միաժամանակ զբաղվելով այլ քաղաքական գործունեություններով։ 2014 թվականի օգոստոսի 25-ին դառնում է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին կրթության նախարարը (2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարություն կազմելուց հետո զրվում է նախարարական պաշտոնից)[5]։

Իրեն բնութագրում է որպես «ոչ գործնական մուսուլման»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 l'Association des Sciences-Po - Fiche profil
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://frenchamerican.org/young-leaders/earlier-classes/2006/
  5. «France's new education minister prompts rightwing protests». The Guardian. 2014 թ․ օգոստոսի 27. (անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջաթ Վալլո-Բելկասեմ» հոդվածին։